
Ֆինանսական տնօրեն
Էկոֆորմ ՍՊԸ
Ոլորտ`
Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
02.04.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Նկարագրություն
<< Էկոֆորմ >> ՍՊԸ աշխատանքի է հրավիրում մինչև 50 տարեկան, բարձրագույն կրթությամբ ֆինանսական տնօրենի:
Պարտականություններ
- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում տնօրինությանը
- Ֆինանսական հոսքերի և գործառնությունների վերահսկում
- Ներքին և արտաքին ֆինանսական գործարքների համակարգում
- Ֆինանսական և բիզնես վերլուծություններ
- Բիզնես գործընթացների արդյունավետ կազմակերպում և վերահսկում,
- Կազմակերպության ֆինանսական և բիզնես ցուցանիշների պլանավորում, վերլուծություն և բարելավում
- Վերլուծել առանձին ստորաբաժանումների շահութաբերություն
- Տալ մասնագիտական խորհրդատվություն ֆինանսական ցուցանիշների բարելավման նպատակով
- Դրամական հոսքերի, կապիտալի և գործառնական ծախսերի վերահսկում
- Աշխատանք բանկերի և ֆինանսական կազմակերպությունների հետ
- Եկամուտների և ծախսերի վերլուծության ապահովում
- Մասնակցել բոնուսների և աշխատավարձերի համակարգի մշակմանն ու հաջորդիվ իրականացմանը
- Ղեկավարել հարկային հաշվետվությունների պատրաստման և հանձնման գործընթացը
- Ղեկավարել ֆինանսական և հաշվապահական ստորաբաժանումները
- Կազմել ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները,
- Իրականացնել ընկերությունների դրամական հոսքերի կանխատեսում և պլանավորում, նախորդ ժամանակահատվածներում պլանի կատարման գնահատում և վերլուծություն
- Իրականացնել արտադրական գործընթացների մշակում, մոդիֆիկացիա և օպտիմալ գործընթացների ներդրում,
- Մշակել ընկերության աշխատակիցների ներքին հաշվետվողականության համակարգը տվյալների հավքագրման և վերլուծության նպատակով,
- Կատարել արտադրատեսակների ինքնարժեքի և վաճառքի գնի հաշվարկ,
- Մշակել նոր նախագծեր, գնահատել դրանց ֆինանսական արդյունավետությունը, կազմել նախագծերի պրեզենտացիաներ:
Պահանջներ
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ տվյալ հաստիքում,
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- ACCA որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Գործնական շփման էթիկա,
- Կազմակերպչական գերազանց հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու և ժամկետների պահպանելու կարողություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- ՀԾ ծրագրի իմացություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
երկուշաբթիից-շաբաթ, 9:00-18:00