Ֆինանսական բաժնի մասնագետ
Sovrano LLC
Նկարագրություն
Սովռանո ընկերությունը փնտրում է Ֆինանսական բաժնի մասնագետի
Պարտականություններ
- Ֆինանսական բաժնի ընթացիկ աշխատանքների օժանդակում
- Ֆինանսական բաժնի փաստաթղթավորման և գործավարության ապահովում
- ՀԾ հաշվապահական ծրագրով բանկային քաղվածքների ձևակերպում
- Հաշիվ-ապրանքագրերի մուտքագրում
- ՀԾ Կրեդիտորական և դեբիտորական պարտքերի վերահսկում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ մաթեմատիկական ոլորտներում
- Ֆինանսական, հաշվապահական ոլորտում 1-2 տարվա աշխատանքային փորձ
- Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես՝ MS Excel ծրագրի գերազանց իմացություն
- ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն
- Գրավոր և բանավոր հաղորդակցվելու և թիմային աշխատանքը կազմակերպելու ունակություններ
- Սեղմ ժամկետներում աշխատելու, կազմակերպելու և որոշումներ կայացնելու, ինչպես նաև ինքնուրույն աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային 5-օրյա գրաֆիկ
Աշխատանքային ժամերը՝ 09։00-18։00
Առավելություններ
-
Անվճար թեյ և սուրճ, Արտ Լանչ ճաշարանից օգտվելու զեղչի քարտ
-
Հմտությունները կատարելագործելու հնարավորություն
-
Կորպորատիվ միջոցառումների մասնակցություն
-
Անվճար ավտոկայանատեղի
Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս հեռավոր 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ տարիներին Հայաստանում դեռևս չկար դիսթրիբուցիա և վաճառքն իրականացվում էր երկու հիմնական մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա: Աշխատելով տարբեր կազմակերպա – իրավական ձևերով, 2001թ. որոշվում է հիմնել Սովռանո ՍՊ ընկերությունը: Սկսելով աշխատանքն ընդամենը երկու մատակարար ընկերությունների հետ, ինը աշխատակցով, երկու մեքենայով և 200 մք պահեստային տարածքով, ընկերությունն այժմ ունի 37 մատակարար աշխարհի 12 երկրից, ավելի քան 500 աշխատակից, 65 մեքենաներից բաղկացած ավտոտնտեսություն, սեփական գրասենյակներ Հանրապետության բոլոր մարզերում ու Արցախում և ավելի քան 9 500 մք պահեստային տարածքներ Հայաստանի երեք մարզերում: Այսօր Սովռանո ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում բացառիկ իրավունքով ներկայացնում է մի շարք համաշխարհային բրենդեր, որոնցից շատերի հետ համագործակցության պատմությունը հատել է 15 տարվա սահմանագիծը: