
էլեկտրոնային կոմերցիայի ղեկավար
Eldorado Armenia
Ոլորտ`
Գործադիր, Մենեջմենթ, Նախագծի, Պրոդուկտի Ղեկավարում
Վերջնաժամկետ`
13.04.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Նկարագրություն
Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի առաջատար համաշխարհային բրենդները մեկ հարկի տակ միավորող «Էլդորադո» Ըներությունը աշխատանքի է հրավիրում ակտիվ, նորարար և փորձառու «էլեկտրոնային կոմերցիայի ղեկավար»-ի։
Պարտականություններ
- Պլանավորել Ընկերության Էլեկտրոնային կոմերցիայի ռազմավարությունը, կազմակերպել և վերահսկել դրա իրականացման հետ կապված քայլերը։
- Ապահովել Ընկերության ապրանքատեսականու պատշաճ կերպով էլկտրոնային ներկայացումը հանրությանը՝ համագործակցելով մարքեթինգի և վաճառքի ստորաբաժանումների հետ։
- Վերահսկել Ընկերության կայքում ներկայացվող ապարանքատեսականու և դրանց նկարագրերի լիարժեքությունը, արդիականությունը և տեղեկատվության մատչելիությունը, ինչպես նաև այդ ներկայացման մեջ կիրառել միջազգային առաջատար փորձը։
- Էլեկտրոնային ցանցի վաճառքների վերլուծության հիման վրա մշակել համապատասխան գործողություններ՝ ուղղված էլեկտրոնային կոմերցիայի զարգացմանը՝ ներառյալ լոգիստիտիկ գործընթացները։
- Կազմակերպել և վերահսկել Էլեկտրոնային կոմերցիայի հետ առնչվող խնդիրների բացահայտումը, դրանց կարգավորումը՝ ներառյալ IT լուծումների կիրառումը։
- Կազմակերպել Ընկերության օնլայն վաճառքների իրականացման համար նորարար առաջարկների մշակումը և ներդրումը։
- Ամսական կտրվածքով օնլայն վաճառքների և շուկայի կանխատեսումների հիման վրա կազմել և տնօրինության հետ համաձայնացնել օնլայն վաճառքի շրջանակներում անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը։
- Ապահովել համապատասխան հաշվետվությունների վարումը, վերլուծությունների և շուկայի մշտադիտարկումների իրականացումը։ Մշակել անհրաժեշտ առաջարկներ և դրանք ներկայացնել ղեկավարությանը:
Պահանջներ
- 5 տարվա աշխատանքային փորձ՝ որից առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում։
- Բարձրագույն կրթություն։
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց գրավոր և բանավոր իմացություն։
- Համակարգչային գիտելիքներ՝ MC Office փաթեթի լավ իմացություն:
- Ծրագրավորման գիտելիքների առկայությունը կդիտվի որպես առավելություն։
- Ռազմավարական և վերլուծական մտածելակերպ, երկարաժամկետ պլանավորումներ կատարելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Մեզ մոտ Դուք կունենաք՝
- Մասնագիտական աճ,
- Առողջության ապահովագրություն,
- Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Պարգևատրման ծրագիր,
- Գիտելիքների փոխանակման և շարունակական ուսուցման հնարավորություն:
Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին: