Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Դեղագետ Օպերատոր

ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ

Ոլորտ` Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ` 24.08.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում մեծածախ վաճառքի բաժնի դեղագետ-օպերատորի, ով իրականացնելու է մեծածախ պատվերների հետ կապված գործառույթներ:

Պարտականություններ

  • Պատվերների ընդունում, մուտքագրում և ձևակերպում՝ ըստ հաճախորդի հետ նախապես համաձայնեցված գրաֆիկի,
  • Նոր մուտքերի և ժամանակավոր մերժումների ներկայացում,
  • Ակցիաների համակարգչային ձևակերպում և վերահսկողություն,
  • Հաճախորդներին գործող ակցիաների մասին իրազեկում,
  • Հաճախորդների պարտքերի և մնացորդների վերահսկողություն, և դրանց վերաբերյալ շաբաթական հաշվետվությունների ներկայացում բաժնի ղեկավարին,
  • Հաճախորդների շրջանառության վերաբերյալ ամսական հաշվետվության կազմում,
  • Հաճախորդների կողմից վերադարձված ապրանքների ընդունում և ձևակերպում,
  • Բաժնի ղեկավարի կողմից տրված այլ հրահանգների պատշաճ կատարում:

Պահանջներ

  • Դեղագիտական կամ դեղագործական կրթություն,
  • Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Համակարգչային հմտություններ (MS Word/Excel, Internet),
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն,
  • Բազմաբնույթ գործառույթների պատշաճ իրականացման և ժամկետների վերահսկման կարողություն,
  • Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
  • Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե նշված էլ. հասցեին: