Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ճարտարագետ

AC Design Engineering

Ոլորտ` Ինժեներական, Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ` 24.09.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«AC Design Engineering» ընկերությունը փնտրում ճարտարագետի։

Սա լավ հնարավորություն է հավակնոտ անձի համար, ով կարող է էլ ավելի մասնագիտանալ և զարգանալ ոլորտում երկարատև տարիների փորձ ունեցող, խոշոր, միջազգային չափանիշներով պրոյեկտներ հեղինակող, պրոֆեսիոնալ մասնագետների թիմին միանալով:

Ընկերությունը ստեղծում է կարիերայի առաջխաղացման հնարավորություն, ապահովում է մրցունակ աշխատավարձ։

Տվյալ մասնագետը պետք է կառավարի, առաջնորդի և անհրաժեշտության դեպքում կարողանա համապատասխան ինժեներական լուծումներ առաջարկել շինմոտաժային աշխատանքներում՝ ժամանակ առ ժամանակ ունենալով ինտենսիվ ներգրավվածություն։

Պարտականություններ

  • Այցելել ստանձնած օբյեկտներ՝ վերահսկել ընթացիկ աշխատանքները, ապահովել մոնտաժային թիմին համապատասխան, իրատեսական հանձնարարականներով։
  • Իրականացնել տեխնիկական փաստաթղթերի փորձաքննություն, սարքավորումների վիճակի և շահագործման հսկողություն և վերահսկողություն:
  • Կարգավորել պատվիրատուի կամ նրա լիազորված անձի հետ շինարարության մակարդակում ընթացիկ հարցերը, ինչպես նաև նրանց միջնորդությամբ համագործակցել շինհրապարակում աշխատող այլ ենթակապալառուների հետ՝ կարգավորելով տեխնիկական և կազմակերպչական հարցերը։
  • Իրականացնել հաստատված ձևանմուշներով միջանկյալ փորձաքննում և պատրաստել համապատասխան ակտեր՝ աշխատանքների ավարտին գլխավոր ճարատարգետին հանձնելու նպատակով:
  • Կազմել աշխտանքների ժամանակացույցեր (գրաֆիկ), հայտեր, պատվերներ, գրություններ, գծագրեր և հաստատված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ:
  • Ուսումնասիրել և վերլուծել աշխատանքի մասին տեղեկատվությունը, տեխնիկական տվյալները, ցուցանիշները և արդյունքները, կատարել անհրաժեշտ հաշվարկներ, համեմատել նախահաշվարկի և ընթացիկ ծախսերի համապատասխանությունը և ներկայացնել ավարտական հաշվետվություն:

Պահանջներ

  • Ժարտարագետի բարձրագույն կրթություն։
  • Շինարարության ոլորտում 3 և ավելի աշխատանքային տարիների փորձ։
  • Ջեռուցման և օդափոխման համակարգի սարքավորումների տեղակայման, համապատասխանեցման, շահագործման, սպասարկման վերաբերող ուղեցույցերի, ցուցումների, կարգադրությունների, պահանջների բավարար իմացություն:
  • Գերազանց կազմակերպչական, հաղորդակցման և բանակցային հմտություններ։
  • Թիմում աշխատելու, թիմ կառավարելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում