Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ցանցային (համակարգչային ) ադմինիստրատոր

Դեֆանս Հաուզինգ Ինվեստ

Ոլորտ` Տեղեկատվական Տեխնոլոգիաներ, Ծրագրավորում
Վերջնաժամկետ` 11.04.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

<<Դեֆանս Հաուզինգ Ինվեստ>> ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ցանցային (համակարգչային) ադմինիստրատորի:

Պարտականություններ

  • Ընկերությունում գործածվող սերվերների, CISCO ցանցային սարքավորումների, ցանցային ենթակառուցվածքի ծրագրային համակարգերի, կիրառական սերվերների՝ հակավիրուսային համակարգի, տեղեկատվական անվտանգության համակարգերի, էլեկտրոնային փոստի, ցանցային ինտերնետ կապի, տվյալների ռեզերվային պահպանման համակարգերի աշխատանքների ապահովում
  • Սերվերների, ծրագրային համակարգերի և ցանցերի աշխատանքում առաջացած խնդիրների վիճակագրության ամփոփում և խնդիրների վերացման, համակարգերի օպտիմիզացման վերաբերյալ միջոցառումների իրականացում,
  • Սերվերների, ծրագրային համակարգերի և ցանցերի աշխատանքում առաջացած խնդիրների վիճակագրության ամփոփում և խնդիրների վերացման միջոցառումների իրականացում,
  • Սերվերների, ցանցային սարքավորումների, համակարգիչների և ծրագրային փաթեթների անխափան և արդյունավետ աշխատանքի կազմակերպում, հայտնաբերված անսարքությունների վերացում
  • Սերվերների կառավարում և աշխատանքի բարելավում
  • Սերվերների, ցանցային սարքավորումների, համակարգիչների, համակարգչային պարագաների և ծրագրային փաթեթների զարգացման և ձեռքբերման գործընթացին մասնակցություն
  • Ընկերության տեղեկատվական ենթակառուցվածքում տեղեկատվական անվտանգության չափանիշների սահմանում և պահպանում

Պահանջներ

  • Մասնագիտական կրթություն
  • Վերլուծական և պլանավորման հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Նախաձեռնողականություն, արագ մտածելու և կողմնորոշվելու ունակություն
  • Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել հայերեն կամ ռուսերեն տարբերակով ինքնակենսագրական (CV) էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում