Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ցանցային ավագ ադմինիստրատոր

Byblos Bank Armenia CJSC

Ոլորտ` Տեղեկատվական Տեխնոլոգիաներ, Ծրագրավորում
Վերջնաժամկետ` 05.06.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

  • Նախագծել և կառավարել ֆունկցիոնալ ցանցեր (LAN, WLAN, WAN),
  • Կարգաբերել և Կիրառել երթուղիչներ և ցանցային այլ սարքեր,
  • Դիտասևեռել ցանցի աշխատանքը և ապահովել աշխատանքային անընդհատությունը,
  • Լուծել խնդիրները, վերացնել ենթակառուցվածքների անսարքությունները,
  • Ավտոմատացնել առաջադրանքները և վերահսկել դրանց արդյունավետությունը,
  • Տեխնիկական հարցերի շուրջ ուղորդել թիմի անդամներին,
  • Ստեղծել, վերահսկել և փորձարկել անվտանգության միջոցները (օրինակ՝ համակարգային մուտքերի վավերացումները և աղետների վերականգնման գործընթացը),
  • Պահպանել և ստեղծել ամբողջական տեխնիկական փաստաթղթեր,
  • Առաջարկել լուծումներ ցանցի աշխատանքի, հզորությունների և մասշտաբայնության վերաբերյալ,
  • Հաջորդ սերնդի հրապատերի (Firewall) ցանցային կարգաբերման և կիրառման պրակտիկ հմտություններ,
  • VPN ցանցերի հետ աշխատանքի և հիմնական հասկացությունների (կոնցեպտների) կիրառման պրակտիկ փորձ:

Պահանջներ

  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ որպես ավագ ցանցային ադմինիստրատոր,
  • Մասնագիտական հավաստագրեր (պարտադիր CCNA, ինչպես նաև CCNP և CCDP նախընտրելի են),
  • ՏՏ ցանցային ոլորտում կամ հարակից այլ ոլորտներում բակալավրի աստիճան,
  • Ցանցերի կառավարման և նախագծման ամուր հիմքեր,
  • Անգլերենի և Հայերենի լավ իմացություն,
  • Ամբողջական պատկերացում ունենալ ցանցային պրոտոկոլների (հիմնականում TCP/IP) և սահմանային հաղորդակարգերի (BGP, EIGRP) վերաբերյալ,
  • Ցանցային խնդիրների ախտորոշման, մոնիթորինգի և վերլուծության գործիքների հետ աշխատելու փորձ,
  • Խնդիրները արագ և պրոֆեսիոնալ վերացնելու հմտություններ,
  • Թիմային աշխատանքի ունակություն,
  • Կազմակերպական հմտություններ և փորձի փոխանակման ունակություն:

Հավելյալ նշումներ

Եթե Դուք համապատասխանում եք նշված պահանջներին և ցանկանում եք դիմել տվյալ աշխատատեղի համար, խնդրում ենք հետևել դիմելու ընթացակարգին: Հարցազրույցի կհրավիրվեն կենսագրության հիման վրա ընտրված թեկնածուները:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում