Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տնօրենի Օգնական

Calibri Real Estate Agency

Ոլորտ` Անշարժ Գույք, Նախագծի, Պրոդուկտի Ղեկավարում
Վերջնաժամկետ` 03.10.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Կալիբրի ընկերության Հիմնադիր Տնօրենը փնտրում է ակտիվ, նախաձեռնող, բարեկիրթ և երիտասարդ օգնականի, ով պատասխանատու կլինի անհրաժեշտ աջակցության տրամադրման և տնօրենի ժամանակը խնայելու համար։

Պարտականություններ

  • Տնօրենի աշխատանքային գրաֆիկների կազմում, վերջնաժամկետների հետևում, հանդիպումների, բանակցությունների պլանավորում/ կազմակերպում` անհրաժեշտության դեպքում մասնակցություն, արձանագրությունների և նշումների իրականացում,
  • Անհրաժեշտ ինֆորմացիայի հավաքագրում, հավաստիության ստուգում և ամփոփ ներկայացում (ֆիլտրված, ճշտված և ամփոփ հաշվետվությունների կազմում),
  • Հեռախոսազանգերի ընդունում, տեղաբաշխում, նամակագրությունների վարում, աշխատանք CRM-ում,
  • Արտաքին գործընկերների հետ աշխատանք,
  • Փաստաթղթաշրջանառության ապահովում, Ընկերության գործառնության համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, պահպանում/ արխիվացում ըստ կարգի, ծանուցումների/ ելից-մտից գրությունների հետ աշխատանք,
  • Գրասենյակի բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ տեխնիկական և տնտեսական ապրանքների ապահովվածության հետևում և գնումների կազմակերպում, ըստ ժամանակացույցի ծառայությունների տրամադրման համար վճարումների իրականացաման ապահովում (ինտերնետ, հեռախոսակապ և այլն),
  • Գործուղումների, տարբեր հեռահար պրոյեկտների համար անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքների իրականացում, անհրաժեշտության դեպքում մասնակցություն/ ուղեկցում (ավիատոմսերի ձեռքբերում, հյուրանոցի ամրագրում),
  • Կորպորատիվ հանդիպումների, միջոցառումների, ժողովների կազմակերպում,
  • Աշխատակիցներից անհրաժեշտ ինֆորմացիայի/փաստաթղթերի հավաքագրում, Տնօրենին հաշվետվությունների ներկայացում,
  • Ներքին կանոնակարգերի մշակում/ աշխատակիցների կողմից գրասենյակի կարգուկանոնի պահպանման վերահսկողություն,
  • Տնօրենի կողմից տրամադրված փաստաթղթերի, նյութերի ստուգում, խմբագրում, ստեղծում (տարբեր տիպի միջոցառումների համար ppt ներկայացումների պատրաստում),
  • Տնօրենի անձնական բրենդինգ, սոցիալական էջերի վարում,
  • Ներկայացուցչական գործառույթների իրականացում՝ Տնօրենի անունից բանակցությունների վարում, Տնօրենի/ Ընկերության շահերի ներկայացում տարբեր պետական և ոչ պետական մարմիններում),
  • Տնօրենի անձնական/ առօրյա տեխնիկական խնդիրների հետ աշխատանք,
  • Հարկ եղած դեպքում վարորդի գործառույթների իրականացում, մեքենայի սպասարկման կազմակերպում,
  • Տնօրենի այլ հանձնարարությունների ժամանակին իրականացում։

Պահանջներ

  • Գրագետ խոսք, հաղորդակցման զարգացած հմտություն,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Համակարգչային գրագիտություն (MS Office/ Adobe),
  • Մարքեթինգի և վաճառքների ոլորտում գիտելիքները կդիտվի, որպես առավելություն,
  • Վարորդական իրավունքի (B կարգ) առկայությունը կդիտվի առավելություն,
  • Հավաստիանալու համար, որ թեկնածուն ամբողջությամբ կարդացել է աշխատանքի հայտարարության բովանդակությունը, պետք է ինքնակենսագրականը ուղարկելիս հաստիքի անվան կողքին գրել հետևյալ կոդը՝ 557,

Պահանջվող հմտություններ

  • Ժամանակի կառավարման հմտություն, պատասխանատվության զգացում,
  • Ինֆորմացիան հակիրճ և գրագետ ներկայացնելու կարողություն,
  • Բանակցելու, գործնական նամակագրություն վարելու կարողություն,
  • Կազմակերպչական հմտություններ, արագ կողմնորոշվելու և մտապահելու զարգացած ունակություններ,
  • Հետևողականություն, արդյունքի ձգտում, համառություն,
  • Պատրաստակամություն լարված և արագ աշխատանքին, սթրեսակայունություն,
  • Կրեատիվ, անալիտիկ մտածողություն,
  • Նախաձեռնողականություն, նորը սովորելու ձգտում և ունակություն,
  • Աշխատանքային էթիկա,
  • Էմպաթիա, ադեկվատություն, նրբանկատություն,պոզիտիվ մտածողություն,
  • Թիմում և անհատական աշխատելու ունակություն,
  • Առանց վնասակար սովորությունների (ալկոհոլ, ծխախոտ),
  • Քաղաքակիրթ/ բարեկիրթ վերաբերմունք ղեկավարությանը, թիմին և հաճախորդներին:

Հավելյալ նշումներ

  • Աշխատավարձը մրցակցային, կախված թեկնածուի որակավորումից և հմտություններից։
  • Աշխատանքային օրեր և ժամերը՝ երկուշաբի-շաբաթ՝ 10։00-19։00։ Մշտական հասանելիության ապահովումը կարևոր է !

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում