Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բժշկական ներկայացուցիչ (Mamako/ Vichy)

ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ

Ոլորտ` Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ` 22.12.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վաճառքների փորձով և ներկայացման հմտություններով բժշկական ներկայացուցչի։

Պարտականություններ

  • Կազմակերպել հանդիպումներ բժիշկների և հիվանդանոցների բժշկական անձնակազմի հետ,
  • Ապրանքատեսակների վերաբերյալ պատրաստել պրեզենտացիաներ և ներկայացնել այն բժշկական անձնակազմին,
  • Կառուցել ու պահպանել դրական աշխատանքային փոխհարաբերություններ գործընկեր կազմակերպությունների անձնակազմի հետ,
  • Խթանել Ընկերության ապրանքների վաճառքի աճը՝ դրանք լավագույնս ներկայացնելով պահանջարկ ունեցող օղակներին,
  • Մշակել ռազմավարական ծրագրեր՝ վաճառքի հնարավորությունների ընդլայնման նպատակով,
  • Իրականացնել մրցակիցների և նրանց արտադրանքի մոնիտորինգ,
  • Մասնակցել նոր բրենդերի ներկայացմանն ուղղված հանդիպումներին, կոնֆերանսներին, վերապատրաստումներին և դասընթացներին,
  • Համագործակցել վաճառքի թիմի հետ՝ արդյունավետ ռազմավարության մշակման և իրականացման նպատակով,
  • Վաճառքների ծավալների հիման վրա ներկայացնել համապատասխան հաշվետվություններ,
  • Ուսումնասիրել և վերլուծել առկա տվյալները և շուկայական պայմանները՝ մրցակցային առավելությունների, ինչպես նաև շուկայում կազմակերպության դիրքի բացահայտման նպատակով,
  • Մշտապես մասնակցել վերապատրաստման և որակավորման բարձրացման ծրագրերին:

Պահանջներ

  • Բարձրագույն դեղագիտական կրթություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ որպես բժշկական ներկայացուցիչ,
  • Վաճառքների կազմակերպման և խթանման փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Պրեզենտացիաներ պատրաստելու և կիրառելու ունակություն,
  • Ազդեցիկ ներկայացման և հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Որակական և քանակական վերլուծություններ իրականացնելու հմտություններ,
  • Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
  • Մարդկանց հետ տարբեր իրավիճակներում շփվելու և աշխատելու միջանձնային հմտություններ,
  • Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե ստորև նշված էլ․ հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում