Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բարմեն

TotoGaming LLC

Ոլորտ` Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ` 14.10.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Toto Gaming ընկերությունը փնտրում է աշխույժ, պարտաճանաչ, ժպտերես, բարեհամբույր, թիմում աշխատելու ունակությամբ բարմեն:

Պարտականություններ

  • Նախապատրաստել աշխատատեղը աշխատանքային հերթափոխի մեկնարկի համար
  • Սպասարկել հյուրերին
  • Պատրաստել տարբեր տեսակի տաք և սառը նախուտեստներ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային կոկտեյլներ
  • Պատրաստել, ձևավորել, մատուցել խմիչքները
  • Պահպանել անհրաժեշտ հաշվետվությունները, կազմել ապրանքի հաշվետվություն և ներկայացնել
  • Պահպանել բարի մաքրությունը և դասավորվածությունը
  • Ստուգել բարի տեխնիկան, խնդիրների դեպքում անմիջապես տեղեկացնել մենեջերին
  • Պահպանել առողջության և անվտանգության կանոնները` սննդի և խմիչքի հետ կապված բոլոր սանիտարահիգիենիկ կանոնները, այդ թվում՝ անձնական հիգիենան
  • Կազմակերպել բարի աշխատանքը, անսխալ և ժամանակին կատարել պատվերները

Պահանջներ

  • 1-2 տարվա աշխատանքային փորձ
  • Բարի տեխնիկայի տիրապետում
  • Հաղորդակցման հմտություններ
  • Պատասխանատվության զգացում
  • Կազմակերպված աշխատելու ունակություն
  • Տարրական մաթեմատիկական գիտելիքներ
  • Բարմենի կրթությունը կդիտվի որպես առավելություն
  • Տարբեր հերթափոխերով աշխատելու պատրաստակամություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում