Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ավտոտրանսպորտային ծառայության ղեկավար

ՎԵԼԼԱՐ ԳՐՈՒՊ ՍՊԸ

Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ` 08.07.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

ՎԵԼԼԱՐ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում ավտոտրանսպորտային ծառայության ղեկավարի

Պարտականություններ

  • Պլանավորել ավտոտրանսպորտային ծառայության բիզնես գործընթացները:
  • Բացահայտել խնդիրները, համապատասխանորեն տեղեկացնել և իրականացնել պահանջվող գործողություններ:
  • Ապահովել ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ժամանակին կատարումը:
  • Հետևել և համակարգել բոլոր բիզնես գործընթացները` կապված ավտոտրանսպորտային ծառայության և մյուս բաժինների միջև համագործակցության հետ:
  • Համակարգել բիզնես գործընթացները ապահովագրական և արտաքին ավտոտեխսպասարկման ընկերությունների հետ:
  • Ղեկավարել ավտոտրանսպորտային տնտեսության աշխատանքի կատարողականությունը` թիմի ընդհանուր նպատակներին հասնելու համար:
  • Հետևել անվտանգության տեխնիկայի ստանդարտներին:
  • Հետևել ընկերության ներքին կանոններին, ընթացակարգերին:
  • Կատարել իր պարտականությունների հետ առնչվող տնօրինության այլ ցուցումներն ու հանձնարարությունները

Պահանջներ

  • Պարտադիր աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • Բարձրագույն կրթություն
  • Պատասխանատվության զգացում
  • Կազմակերպչական հմտություններ

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) էլ. հասցեին, հայերեն կամ ռուսերեն տարբերակով:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում