Ավտոպարկի պատասխանատու
Ա․Ա․Բ․ Պրոեկտ ՍՊԸ
Ոլորտ`
Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
23.12.2022
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
AAB Construction ընկերության դինամիկ աճող թիմին միանալու համար փնտրում ենք Ավտոպարկի պատասխանատուի, ով կվերահսկի ընկերության տեխնիկաների երթերը:
Պարտականություններ
- Առաջնահերթության համաձայն բաշխել տեխնիկաները համապատասխան տեղամասերի միջև,
- Վերահսկել տեխնիկաների և հումք-նյութերի տեղափոխման գործընթացները,
- Կազմակերպել և վերահսկել վարորդների անխափան աշխատանքը՝ հետևել նրանց տեղափոխությունների գրաֆիկին և կարգապահության պահպանմանը,
- Հետևել տեխնիկաների շահագործման ողջ ընթացքին և օպտիմալ երթուղինեով վարորդների աշխատանքի կազմակերպմանը,
- Բացահայտել և վերլուծել առաջացած խնդիրները, մշակել և կրառել համապատասխան լուծումներ,
- Վարել անհրաժեշտ հաշվետվություններ ավտոպարկի գործունեության մասով:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն, տեխնիկական կրթությունը կդիտվի որպես առավելություն,
- Աշխատանքային փորձ բեռնափոխադրման ոլորտում, փորձը շինարարության ոլորտում կդիտվի որպես առավելություն,
- Սթրեսակայունություն, վերլուծական մտածելակերպ,
- Հաղորդակցման զարգացած հմտություններ,
- Ռուսերեն լեզվի իմացություն,
- Գործուղումների մեկնելու պատրաստակամություն,
- Սեփական մեքենայի առկայությունը պարտադիր է:
Հավելյալ նշումներ
Եթե Ձեր փորձն ու կարողությունները համապատասխանում են վերը նշված պահանջներին, ապա կարող եք ուղարկել ինքնակենսագրական/CV նշված Էլ․ հասցեին, վերնագրի դաշտում պարտադիր նշելով «Ավտոպարկի պատասխանատու» անվանումը:
Լրացուցիչ տեղեկություն
Ընկերությունը առանձնակի կարևորում է աշխատավայրում աշխատանքային բարենպաստ պայմանների ստեղծումը, առաջարկելով՝
- Արհեստավարժ և համագործակցող թիմ,
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն,
- Անհրաժեշտ կահավորանքով գրասենյակ և խոհանոց,
- Աշխատավարձերի վերանայման ճկուն համակարգ,
- Կորպորատիվ հեռախոսակապ և ինտերնետ: