Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Աուդիտորական կազմակերպության մրցույթ

Էյ Թի Փի բարեգործական հիմնադրամ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ, Տենդեր
Քաղաք` Երևան
Դրույք` Ճկուն գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամը փնտրում է աուդիտորական կազմակերպություն, որը կիրականացնի Հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական գործընթացը:

Պարտականություններ

  • Ուսումնասիրել այն բոլոր փաստաթղթերը, որոնք տրամադրվել են աուդիտն իրականացնելու նպատակով,
  • Իրականացնել աուդիտ հետևյալ փաստաթղթերի վերաբերյալ. Ֆինանսական հաշվետվություններ, հարկային հաշվարկ-հաշվետվություններ, հաշվարկային փաաստաթղթեր, հաշվապահական փաստաթղթեր, բնօրինակ փաստաթղթեր, հաշվապահական և հարակից այլ գրանցամատյաններ ու այլ փաստաթղթեր, ժողովների/հանդիպումների սղագրություններ, գործադիր և ղեկավար մարմինների կողմից ընդունված ներքի իրավական ակտեր և այլ փաստաթղթեր, կադրային փաստաթղթաշրջանառություն և այլ կարևորագույն ու անհրաժեշտ փաստաթղթեր,
  • Անհրաժեշտության դեպքում հանդիպումներ կազմակերպել աշխատակազմի համապատասխան աշխատակիցների հետ՝ ստանալու բանավոր և գրավոր համապարփակ տեղեկատվություն,
  • Չհանրայնացնել աուդիտի ընթացքում ձեռք բերած որևէ գաղտնի (կոնֆիդենցիալ) տեղեկատվություն, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկատվության հրապարակումը նախօրոք, գրավոր ձևով թույլատրված է Հիմնադրամի իրավասու ղեկավարության կողմից կամ այն պարտադիր է բացառապես ՀՀ օրենքներով նախատեսված դեպքերում,
  • Պահպանել Հիմնադրամի կողմից սահմանված ներքին կարգապահական կանոնները։

Միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված դրամաշնորհների աուդիտի իրականացման պարտականությունները.

  • Մատուցել միջազգային դրամաշնորհատուների կողմից ֆինանսավորված ծրագրերի աուդիտ,
  • Պատրաստել ծախսերի ստուգման հաշվետվություն/եզրակացություն՝ ԵՄ կողմից ֆինանսավորված դրամաշնորհային ծրագրի համար։

Պահանջներ

  • Աուդիտորական կազմակերպության առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ,
  • Միջազգային ծրագրերի, մասնավորապես ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի աուդիտի կամ հարակից ծառայությունների իրականացման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
  • Աուդիտորական կազմակերպությունը պետք է հանդիսանա որևէ միջազգային աուդիտորական ցանցի (խմբի) անդամ,
  • Բնապահպանական ոչ առևտրային և գյուղատնտեսական կազմակերպություններում աուդիտի իրականացման փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Հաշվետվութուններ ներկայացնելու և պրեզենտացիաներ կատարելու փորձ,
  • Հայերենի և անգլերենի բանավոր և գրավոր գերազանց իմացություն,
  • Համակարգչային հմտություններ, մասնավորապես` MS Office։

Ինչպես դիմել.

Հետաքրքրված կազմակերպությունները կարող են ուղարկել անգլերենով աշխատակիցների ինքնակենսագրականների պորտֆոլիո և մեկ էջից բաղկացած կից գրություն, ինչպես նաև փորձառությունն ու որակավորումները հիմնավորող փաստաթղթերն ուղարկել նշված էլ. փոստի հասցեով:

Դիմելու վերջնաժամկետն է 2022 թ. հոկտեմբերի 3-ը: Ժամկետանց դիմումները չեն դիտարկվելու: Դիմումների վերաբերյալ հարցերի դեպքում, խնդրում ենք դիմել Աննա Գևորգյանին ` կազմակերպության էջում նշված հեռախոսահամարով։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում