Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ` 19.10.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

՛՛Բիլդեր քոնսթրաքշն՛՛ ընկերությունը փնտրում է աշխղեկ՝ ճանապարհաշինարարական աշխատանքները կոորդինացնելու համար։

Աշխատանքային գործառույթներ՝

  • Վերահսկում և կոորդինացնում է շինարարական աշխատանքների ողջ ընթացքը;
  • Համեմատում է կատարված աշխատանքները ճարտարապետական նախագծերի հետ;
  • Վերահսկում է շինարարական աշխատանքների և նյութերի որակը;
  • Հետևում է, որպեսզի շինարարական աշխատանքները կատարվեն սահմանված ժամկետներում;
  • Հետևում է շինարարական անձնակազմի աշխատանքի և տեխնիկական անվտանգության նորմերի պահպանմանը;
  • Հետևում է, որպեսզի նախագծերը համապատասխանեն արտադրական, ինժեներական պահանջներին;
  • Չափագրում է կատարված շինարարական աշխատանքները;
  • Համեմատում է փաստացի կատարված շինարարական աշխատանքները կատարողական ակտերում նշված աշխատանքների հետ;
  • Կազմում է անհրաժեշտ նյութերի պահանջագիր, ներկայացնում է տնօրինությանը հաստատման;
  • Կազմակերպում, պլանավորում և վերահսկում է շինարարական թիմերի աշխատանքները;

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն`շինարարական ոլորտի;
  • Համակարգչային CIVIL 3D, AUTOCAD մասնագիտական ծրագրերի իմացություն
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ճանապարհաշինարարության ոլորտում
  • Պատասխանատվության զգացում, ազնվություն
  • Պլանավորման ունակություն
  • Մարդկանց կառավարելու ունակություն
  • Համակարգված աշխատելու կարողություն
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Շինարարական նախագծեր հասկանալու և իրականացնելու հմտություններ:

Հավելյալ նշումներ

Աշխատանքը մշտական է: Աշխատում եք 6-օրյա աշխատանքային գրաֆիկով:

Գործուղման ընթացքում սննդի և գիշերակացի ծախսը հոգում է ընկերությունը:

Աշխատավարձը՝ բարձր:

Աշխատում եք գրանցված, ամբողջ աշխատավարձը ստանում եք բանկային քարտով:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում