Անվտանգության աշխատակից
Sovrano LLC
Նկարագրություն
«Սովռանո» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում պահնորդների և հերթափոխի ղեկավարների՝ անվտանգության ծառայություն իրականացնելու համար։
Պարտականություններ
- Իրականացնել պահպանվող օբյեկտների անվտանգության պահպանումը` հերթափոխային գրաֆիկով։
- Հետևել աշխատակիցների և այլ այցելուների ելքերն ու մուտքերը․ կատարել գրանցումներ։
- Պահպանել հսկիչ-անցագրային ռեժիմը։
- Ապահովել անվտանգ միջավայր՝ հսկվող օբյեկտներում։
Պահանջներ
- Իրավապահ մարմիններում կամ անվտանգային կազմակերպություններում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Պարտադիր ժամկետային զինծառայություն ՀՀ ԶՈՒ-ում
- Համապատասխան ֆիզիկական տվյալներ
- Զգոնություն, սթափություն և ազնվություն
Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս հեռավոր 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ տարիներին Հայաստանում դեռևս չկար դիսթրիբուցիա և վաճառքն իրականացվում էր երկու հիմնական մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա: Աշխատելով տարբեր կազմակերպա – իրավական ձևերով, 2001թ. որոշվում է հիմնել Սովռանո ՍՊ ընկերությունը: Սկսելով աշխատանքն ընդամենը երկու մատակարար ընկերությունների հետ, ինը աշխատակցով, երկու մեքենայով և 200 մք պահեստային տարածքով, ընկերությունն այժմ ունի 37 մատակարար աշխարհի 12 երկրից, ավելի քան 500 աշխատակից, 65 մեքենաներից բաղկացած ավտոտնտեսություն, սեփական գրասենյակներ Հանրապետության բոլոր մարզերում ու Արցախում և ավելի քան 9 500 մք պահեստային տարածքներ Հայաստանի երեք մարզերում: Այսօր Սովռանո ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում բացառիկ իրավունքով ներկայացնում է մի շարք համաշխարհային բրենդեր, որոնցից շատերի հետ համագործակցության պատմությունը հատել է 15 տարվա սահմանագիծը: