
Անշարժ գույքի վաճառքի/վարձակալության մասնագետ
Մայ Սթրիթ
Ոլորտ`
Անշարժ Գույք
Վերջնաժամկետ`
01.03.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Չի պահանջվում
Նկարագրություն
My Street անշարժ գույքի գործակալությանը անհրաժեշտ են անշարժ գույքի գործակալներ (աղջիկներ և տղաներ):
Պարտականություններ
- Անշարժ գույքի շուկայի մշտադիտարկում և վերլուծություն
- Գնման, վաճառքի, վարձակալության, փոխանակման առկա հայտերի ուսումնասիրում
- Անշարժ գույքի պարբերական դիտումների իրականացում
- Հաճախորդների խորհրդատվության իրականացում
- Գործնական բանակցությունների գրագետ վարում գործարքի կողմերի հետ
- Գործարքներին նախապատրաստում, պայմանագրերի կնքում
- Խորհրդատվության տրամադրում հեռախոսային կապի, էլեկտրոնային փոստի և սոց.կայքերի միջոցով
- Ընկերության գրասենյակում հաճախորդների դիմավորում, հանդիպումների կազմակերպում, տեղեկատվության տրամադրում
Պահանջներ
- Վաճառքի գիտելիքներ և փորձը կդիտվի որպես առավելություն
- Նշված ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր չէ
- Աշխատասիրություն, նպատակասլացություն
- Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ
- Համակարգչային գրագիտություն
- Վարժ և սահուն խոսք, ռուսերենի և անգլերենի իմացությունը ողջունելի է
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամերը՝ երկուշաբի-ուրբաթ՝ 10։30-19։00, Շաբաթ՝ 11։00-16։00:
Աշխատավարձը՝ % վաճառքից և վարձակալությունից։
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել լուսանկարով CV(Ինքնակենսագրականը) նշված էլ.հասցեին։