
Անշարժ գույքի վաճառքի/վարձակալության մասնագետ
Calibri Real Estate Agency
Նկարագրություն
Կալիբրի անշարժ գույքի գործակալությունը փնտրում է եռանդուն, նպատակսլաց և արդյունքների վրա հիմնված անշարժ գույքի մասնագետի՝ մեր թիմին միանալու համար: Իդեալական թեկնածուն պատասխանատու կլինի շուկայի համապարփակ հետազոտություն անցկացնելու, բիզնեսի նոր հնարավորությունների բացահայտման և մշակման, ինչպես նաև վաճառքի վերջնական գործընթացի կառավարման համար: Այս հաստիքի աշխատակիցը պետք է լինի ակտիվ անձնավորություն՝ գերազանց բանակցային հմտություններով, մանրուքների նկատմամբ ուշադրությամբ և հաճախորդներին բացառիկ սպասարկում մատուցելու ցանկությամբ:
Պարտականություններ
- Հետևել շուկայի միտումներին, գներին և մրցակցությանը։
- Մանրակրկիտ ուսումնասիրել անշարժ գույքի պորտֆելի առանձնահատկություններն ու առավելությունները:
- Բացահայտել և ներգրավել պոտենցիալ հաճախորդներին արդյունավետ սառը զանգերի և այլ մեթդներով:
- Հաճախորդների հետ հարաբերություններ հաստատում և պահպանում հետևողական հաղորդակցության միջոցով:
- Պարբերաբար կատարել այցելություններ անշարժ գույքեր՝ ապահովելով պատշաճ տեղազննություն, ծառայությունների վաճառք և բարձրորակ լուսանկարահանում:
- Կազմակերպել և իրականացնել անշարժ գույքի ցուցադրություններ:
- Հմտորեն բանակցել գորխարքի պայմանները՝ փոխշահավետ պայմանավորվածությունների հասնելու համար:
- Պատրաստել բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են անշարժ գույքի գործարքների համար:
- Նպաստել գործարքների հաջող ավարտմանը և շարունակական աջակցություն ցուցաբերել հաճախորդներին:
Պահանջներ
- Վաճառքի գիտելիքները և փորձը կդիտվի որպես առավելություն
- Աշխատասիրություն, նպատակասալացություն, համառություն
- Բանակցելու հմտություններ
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
- Թիմային աշխատանքի հմտություններ
- Համակարգչային գրագիտություն
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն
- Աշխատանքային էթիկա
- MS Office և Adobe ծրագրերի տիրապետում:
- CRM համակարգի իմացություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ, առավոտյան 10-ից մինչև երեկոյան 7-ը: Շաբաթ օրվա ժամերն են՝ առավոտյան 10-ից մինչև երեկոյան 6-ը:
Վարձատրություն՝ Մրցակցային աշխատավարձ՝ միջնորդավճարների բարձր տոկոսով:
Վերապատրաստման ծրագիր՝ կտրամադրվի երկշաբաթյա ուսուցման համապարփակ ծրագիր:
Կարիերայի աճ՝ Ընկերության ներսում կարիերայի առաջխաղացման հետաքրքիր հնարավորություններ:
Միացե՛ք մեր դինամիկ թիմին, որտեղ ձեր հմտություններն ու նվիրվածությունը կպարգևատրվեն: Ուղարկեք ձեր ինքնակենսագրականն այսօր նշված էլ․ հասցեով և սկսեք մասնագիտական աճի և հաջողության Ձեր ուղին: