Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ադմինիստրատոր

"ՍՏՈՄ ԼԱՅՆ" ՍՊԸ

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Առողջապահություն, Բժշկություն
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 100,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Հերթափոխով, Ցերեկային հերթափոխ
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Ստոմ Լայն» ժամանակակից ստոմատոլոգիայի և էսթետիկ բժշկության կենտրոնին անհրաժեշտ է ադմինիստրատոր` կենտրոնի ընդունարանի աշխատանքը կազմակերպելու համար: Աշխատանքային գրաֆիկը` հերթափոխային (աշխատանքային օրեր` 09:00-15:00 և 15:00-21:00 օրը մեջ (մեկ օր առավոտյան, մեկ օր` օրվա երկրորդ կես), շաբաթ օրը` 09:00-17:00 շաբաթ օրը մեջ, հանգստյան օր` կիրակի):

Պարտականություններ

  • Ընդունարանում պացիենտների ընդունում և կլինիկայում վերջիններիս հոսքի համակարգում.
  • Մուտքային զանգերի, հաղորդագրությունների, e-mail ընդունում, ելքային զանգերի կատարում.
  • Առաջնային փաստաթղթերի լրացում, պացիենտների բժշկական քարտերի հետ աշխատանք.
  • Տվյալների մուտքագրում համակարգչային ծրագիր.
  • Կլինիկայի բացում և փակում, կլինիկայի նախապատրաստում աշխատանքային օրվան:
  • Ծառայությունների համար վճարումների ընդունում (POS-տերմինալի և դրամարկղային մեքենայիհետ աշխատանք), շարժի վերաբերյալ օրեկան հաշվետվության վարում.
  • Մ.Հերացու անվան ԵՊԲՀ ուսանողների ուսումնական պրակտիկայի հետ կապված գործառույթներ.
  • Պացիենտների ապահոգրության հետ կապված հարցումների կազմում, համաձայնեցում.
  • Աշխատանքային տաբելների վարում:

Պահանջներ

  • հաճախորդների հետ աշխատելու հմտություններ (հաճախորդի հետ նախնական շփում-կապի հաստատում, խաչաձև վաճառքներ, ճիշտ ծառայությունների առաջարկ, ժամանակին տեղեկատվության տրամադրում).
  • դրամարկղային մեքենայի և տերմինալի հետ աշխատելու հմտություններ.
  • հաղորդակցման գերազանց ունակություններ, թիմում աշխատելու ունակություն, սթրեսակայունություն, արագ սովորելու ունակություն.
  • արագաշարժություն աշխատանքի ընթացքում.
  • համակարգչային գիտելիքներ վստահ օգտագործողի մակարդակով, համակարգային ծրագրերի հետ աշխատանքային փորձ, էլեկտրոնային տվյալների բազաների հետ աշխատելու փորձ.
  • ստոմատոլոգիայում կամ կոսմետոլոգիայում աշխատանքային փորձը պարտադիր չէ: Բժշկական կենտրոնում կամ սպասարկման այլ ոլորտում ադմինիստրատոր կամ գանձապահ աշխատելու փորձը ողջունելի է.
  • ռուսերեն լեզվի իմացությունը պարտադիր է, անգլերեն լեզի իմացությունը` ողջունելի:

Հավելյալ նշումներ

Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պայմաններին, ապա հնարավորինս սեղմ ժամկետում կարող եք ուղարկել ձեր CV-ն նշված հասցեին: Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել կազմակերպության էջում նշված հեռախոսահամարով:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում