Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ադմինիստրատիվ օգնական / Հետազոտությունների մասնագետ

«Սիս Նատուրալ» ՓԲԸ

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ` 26.09.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում տաղանդավոր և պրոֆեսիոնալ հետազոտություններ իրականացնող մասնագետի, ով պատասխանատու կլինի ապրանքների վերլուծության, վերջիններիս ներկրման և այլ ադմինիստրատրիվ աշխատանքների համար։

Պարտականություններ

  • Իրականցնել մանրակրկիտ և խորքային հետազոտություն, վերլուծություն և տվյալների հավաքագրում ՝ ընկերությանն անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների վերաբերյալ,
  • Գտնել բարձրորակ արտադրանք՝ մրցակցային գնով,
  • Պատվիրել նոր արտադրանքի նմուշներ և կազմակերպել նմուշի համտես՝ ընկերության աշխատակիցների շրջանում,
  • Շարունակ հետևել շուկայի նորություններին,
  • Պատասխանել հեռախոսազանգերին և հաղորդակցվել գործընկերների հետ
  • Իրականացնել ադմինիստրատրիվ բնույթի այլ աշխատանքներ

Պահանջներ

  • Բակալավրի մասնագիտական կոչում,
  • Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում կդիտվի որպես առավելություն,
  • Ապրանքի հետազոտության և ընկերության նոր արտադրանքների անհրաժեշտությունը գնահատելու հմտություններ,
  • Վերլուծական մտածողություն,
  • Անգլերենի, ռուսերենի և հայերենի գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց իմացություն,
  • Համակարգչային հմտություններ՝ ներառյալ MS Office,
  • Ժամանակի կառավարման հմտություն,
  • Կազմակերպչական հմտություններ և բազմաբնույթ աշխատանք կատարելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Մասնագիտական պահանջներին համապատասխանող բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը մեր էլ․-հասցեով՝ title բաժնում նշելով «Ադմինիստրատիվ օգնական/Հետազոտությունների մասնագետ» հաստիքը։ Ընտրված թեկնածուները սիրով կհրավիրվեն հարցազրույցի և թեստավորման:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում