
Ադմինիստրատիվ մենեջեր (գիշերային հերթափոխ)
Kantar Yerevan
Ոլորտ`
Տուրիզմ, Հյուրանոցներ
Վերջնաժամկետ`
22.04.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Գիշերային հերթափոխ
Աշխատանքային փորձ`
Սկսնակ, Միջին
Kantar Yerevan տուրիստական հյուրանոցը փնտրում է գիշերային հերթափոխով ադմինիստրատիվ մենեջեր:
Պարտականություններ՝
- Կազմակերպել check in/ check out-ի գործընթացը, դիմավորել/ճանապարհել հյուրերին, գրանցել փաստաթղթերը
- Ընդունել ամրագրումներ և ցանկացած տեսակի(կանխիկ/անկանխիկ) վճարումներ
- Արագ արձագանքել հյուրերի դժգոհություններին, լուծում տալ հնարավոր ընթացիկ խնդիրներին
- Համակարգել և վերահսկել հյուրանոցային համարների մաքրության գործընթացը
- Իրազեկել հյուրերին հյուրանոցի պայմանների և ծառայությունների մասին
Պահանջվող հմտություններ՝
- Հյուրանոցային ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն
Պայմաններ՝
- Աշխատանքը գիշերային հերթափոխով է՝ 20:00-08:00, մեկ օր աշխատանքային, մեկ օր հանգիստ
- Աշխատավարձ՝ 130 000- 150 000 դրամ (կախված աշխատանքային փորձից)
Ընկերությունը տրամադրում է՝
- Առողջության ապահովագրություն
- Թրեյնինգների մասնակցության հնարավորություն
- Սնվելու հնարավորություն հյուրանոցի ճաշարանում
- Աշխատանքի արդյունավետությամբ պայմանավորված աշխատավարձի վերանայումներ և բոնուսներ