Job.am Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ապրանքագետ Lոգիստ

Էյ Էմ Գրուպ

Ոլորտ: Լոգիստիկա, Գնումներ, Տրանսպորտ

Քաղաք: Երևան

Աշխատավարձ: 300 000

Դրույք: Լրիվ դրույք

Վերջնաժամկետ: 17.01.2022

Աշխատանքային փորձ: Միջին

Նկարագրություն

«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ-ին պահանջվում է ապրանքագետ-լոգիստ գրասենյակում։

Կազմակերպությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե դռների-պատուհանների, դրանց նյութերի վաճառքով և արտադրությամբ։

Աշխատավարձը կազմում է 300 000 դր և ավել։

Աշխատանքի վայրի հասցե՝ ք. Երևան, Եր. Քոչար 8/2։

Պարտականություններ

  • ներմուծվող ապրանքների պատվերների կազմում,
  • նամակագրական և անմիջական կապի հաստատում արտերկրի գործընկերների հետ,
  • առկա գործընկերների հետ ընթացիկ բանակցությունների վարում բեռնափոխադրումները կազմակերպելու համար,
  • ներքին և արտաքին շուկաների ուսումնասիրում,
  • նոր համագործակցությունների ձեռքբերում,
  • միջազգային բեռնափոխադրումների ողջ գործընթացի կազմակերպում,
  • ներկրման համար անհրաժեշտ ամբողջ փաստաթղթաշրջանառության վերահսկում և կառավարում,
  • հետևողական կապի մեջ լինել պատվիրատուների և կատարողների հետ,
  • վերահսկել ապրանքանյութական արժեքների օրական շարժը՝ կատարելով համապատասխան ծրագրային մուտքագրումներ և ելքագրումները,
  • պահեստի մնացորդի մասին պարբերական տեղեկատվության տիրապետում,
  • տնօրենի և հաշվապահի հանձնարարությամբ ընթացիկ աշխատանքների իրականացում։

Պահանջներ

  • սեռը՝ իգական,
  • տարիքը՝ 25-40,
  • բարձրագույն կրթություն,
  • 1C ծրագրի իմացություն,
  • e-invoicing ծրագրի տիրապետում (ցանկալի է),
  • համապատասխան ոլորտում փորձի առկայություն,
  • նվիրված, պատրաստակամ մոտեցում աշխատանքի ընթացքում, գրագետ և ազատ հաղորդակցման հմտություններ, բանակցելու, հարաբերություններ հաստատելու ունակություն։
  • Օտար լեզուների գերազանց իմացություն՝ ռուսերեն, անգլերեն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր. երկուշաբթի-ուրբաթ 09:00-19:00, շաբաթ՝ 09։00-15։30:

Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե ստորև նշված էլ․ հասցեին։

Ինչպե՞ս դիմել

Մուտք գործի՛ր կայք կամ ուղարկիր ռեզյումեդ էլ-հասցեին
էլ-փոստը պարտադիր է
Գաղտնաբառը պարտադիր է

Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին`

[email protected]
SHARE: