Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
donemsg

Բաժանորդագրությունը հաստատված է․այսուհետ ընկերության հրապարակած աշխատանքների վերաբերյալ կստանաք հաղորդագրություններ

close

Վեգա ՈՒորլդ ՍՊԸ

85 բաժանորդ
Կայք` https://vega.am/hy
Մեր մասին
ՎԵԳԱ ընկերության գործունեությունը սկիզբ է առել 2003 թվականի նոյեմբեր ամսին, երբ Երևանի Թումանյան փողոցում բացվեց ընկերության առաջին խանութը: 2010 թվականից ՎԵԳԱ ընկերությունը սկսում է իր գործունեության կայուն առաջընթացը, որի տեմպերը աճում են տարեցտարի: Այսօր ՎԵԳԱ ընկերությունը ամենախոշոր ցանցն է Հայաստանում, որը ներկայացնում է էլեկտրոնիկայի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի, որակյալ կահույքի, տեքստիլ արտադրանքի, գործիքների, տնային պարագաների, ինչպես նաև հեծանիվների, գրենական պիտույքների և խաղալիքների վաճառքը: Ընկերությունը ներկայանում է իր սպառողին 21 հիպերմարկետներով և խանութ-սրահներով, որոնցից 8-ը գտնվում են Երևանում և 13-ը հանրապետության այլ քաղաքներում, որոնցից են՝ Գյումրին(2 խանութ), Վանաձորը, Սպիտակը, Հրազդանը, Գավառը, Արտաշատը, Կապանը, Տաշիրը, Սիսիանը, Մեղրին, Ստեփանավանը և Իջևանը: ՎԵԳԱ ընկերության կազմում են նաև լոգիստիկ հանգույցներ Վրաստանում (VEGA GEORGIA), Արաբական Էմիրություններում (Vega Gulf FZE) և Չեխիայում (INTINCOM CZ S.R.O.) : Վաճառասրահների ընդհանուր տարածքը կազմում է առավել քան 30 000 ք.մ.: Երևանում ՎԵԳԱ ընկերությունը ներկայացնում է տարածաշրջանի ամենամեծ հիպերմարկետները՝ Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում: Այս պահին ընկերությունն իր սպառողներին է ներկայանում ավելի քան 20 000 անվանում ունեցող ապրանքատեսականիով՝ աշխարհահռչակ արտադրողներից: Լինելով Հայաստանի «TOP 50» խոշոր կազմակերպությունների ցանկում այսօր ՎԵԳԱ ընկերությունը հանդիսանում է իր ոլորտում բացարձակ առաջատար: Դա բազմակի անգամ հաստատվել է այնպիսի վստահելի միջազգային կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են GfK-ը և Gallup International-ը: Մեր թիմը Ասելով ՎԵԳԱ՝ մենք առաջին հերթին հասկանում ենք, ընկերությանը նվիրված առավել քան 1000 աշխատակից տարբեր ստորաբաժանումներից: Այդ բոլոր մարդկանց քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ ՎԵԳԱ ընկերությանը հաջողվում է պահել առաջատար դիրքերը շուկայում:
Աշխատանք Վեգա ՈՒորլդ ՍՊԸ-ում
Կոնստրուկտոր-դիզայներ
վերջնաժամկետ՝ 18.05.2024
job location Երևան
Կահույք տեղադրող
վերջնաժամկետ՝ 18.05.2024
job location Երևան
Վաճառող Խորհրդատու
վերջնաժամկետ՝ 02.05.2024
job location Երևան
Ճարտարապետ-դիզայներ
վերջնաժամկետ՝ 26.04.2024
job location Երևան
Սոցիալական ցանցեր