Ջի Էյ Թի Քաթինգ ընկերությունը շուրջ 13 տարի իր արտադրական գործունեությունն է ծավալում արտաքին գովազդի շուկայում: Կարճ ժամանակահատվածում համալրվելով ժամանակակից տեխնոլոգիաներով՝ ընկերությունը մասնագիտացված է հետևյալ ուղղություններով՝ արտաքին գովազդի դիզայն, պատրաստում և տեղադրում, լայնաֆորմատ տպագրություն, լազերային և ֆրեզերային կտրում, եռաչափ փորագրություն: Ընկերությունը աշխատանքներ կատարում է ոչ միայն տեղական շուկայի, այլ նաև համաշխարհային ճանաչում ունեցող բրենդների համար: