Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Խորհուրդներ դիմորդներին

Ձեր ռեզյումեն Job.am-ում․ քայլ առ քայլ դեպի նոր աշխատանք

01.05.2023 | 2109 դիտում

Աշխատանք փնտրելը և ապա նախընտրած հաստիքի համար դիմելը կարող է ժամանակատար և խրթին թվալ: Job.am-ի հետ, սակայն, այն առավել քան դյուրին գործընթաց է։ Մեր ներդրած համակարգերի շնորհիվ րոպեների ընթացքում կարող եք տեղեկանալ ձեզ հետաքրքրող թափուր հաստիքի մասին և դիմել, իսկ թե ինչպես, կներկայացնենք մեր այսօրվա բլոգում։

 

Մասնավորապես կանդրադառնանք հետևյալ հարցերին․

  ✓ ի՞նչ առավելություններ է տալիս առցանց ռեզյումեն,

  ✓ ինչպե՞ս ստեղծել և ներբեռնել ռեզյումե Job.am-ում, 

  ✓ ինչպե՞ս դիմել աշխատանքի՝ հարթակի միջոցով, 

  ✓ ինչպե՞ս հետևել ձեր դիմումի դիտարկման ընթացքին։


 

4 պատճառ, թե ինչու է առցանց ռեզյումե ունենալը կարևոր 

 

 

Արագություն

Առցանց ռեզյումեն  հարմար է աշխատանքին արագ դիմելու համար․ ընդամենը կոճակի մեկ սեղմում, և ձեր ռեզյումեն արդեն գործատուի մոտ է։

 

Հարմարություն

Հնարավորություն ունենալով ստեղծել ձեր ռեզյումեն հարթակում՝ առցանց տարբերակով, կարող եք ցանկացած պահի հեշտությամբ անհրաժեշտ փոփոխություններ կատարել և վերբեռնել նոր տարբերակը։ PDF ձևաչափով պահպանվող ռեզյումեն հարմար է նաև հարթակից դուրս օգտագործելու համար․ կարող եք այն ներբեռնել և գործատուին ուղարկել այլ տարբերակով, օրինակ, վերջինիս առաջարկած էլեկտրոնային հասցեով։

 

Հասանելիություն

Առցանց ռեզյումեն մշտապես ձեր ձեռքի տակ է։ Պարզապես մուտք գործեք անձնական էջ, որտեղ կարող եք դիտել կամ հեռացնել այն, անհրաժեշտության դեպքում նաև ներբեռնել և պահպանել ձեր համակարգչի կամ հեռախոսի մեջ։   

 

Տեսանելիություն

Վերբեռնելով առցանց ռեզյումե՝ «առաջարկում» եք գործատուին դիտարկել ձեր թեկնածությունը։ Փնտրելով անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետների՝ գործատուները բազմաթիվ ռեզյումեների մեջ կգտնեն նաև ձերը։


 

Ինչպես վերբեռնել կամ ստեղծել ռեզյումե

 

Նախ և առաջ գրանցվեք կայքում։ Րոպեների ընթացքում, ընդամենը լրացնելով ձեր մասին հիմնական մի քանի տվյալ՝ անուն, ազգանուն և էլեկտրոնային հասցե, կստեղծեք ձեր անձնական էջը, որտեղ համակարգը կառաջարկի 2 տարբերակ՝ վերբեռնել կամ ստեղծել ռեզյումե։ Եթե արդեն իսկ ունեք ռեզյումե, ապա կարող եք այն վերբեռնել հարթակ, իսկ եթե չունեք կամ ցանկանում եք նորը ստեղծել, ապա սեղմեք Ստեղծել նոր ռեզյումե կոճակը։ 

 


 

Բացված պատուհանում Job.am Resume Builder-ի միջոցով կարող եք ստեղծել ձեր ռեզյումեն։ Պարզապես ընտրեք առաջարկվող ձևանմուշներից մեկը։ 

 

Ինչո՞ւ օգտագործել Job.am-ի Resume Builder

Ձևանմուշների մշակման ընթացքում մենք հաշվի ենք առել առկա լավագույն պրակտիկան՝ թե՛ բովանդակության և թե՛ ձևաչափի առումով։ Կայքում կարող եք 1 էջի սահմաններում ներառել ամենակարևոր տեղեկատվությունը, որը պետք է իմանա ձեր մասին գործատուն։ Օգտագործելով առկա ձևանմուշները՝ կարող եք վստահ լինել, որ ձեր ռեզյումեի հիմնական բաժիններից ոչ մեկը բաց չեք թողնի։ 



 

 

Ընտրեք ձևանմուշը և սկսեք լրացնել էջի ձախ հատվածում բացված դաշտերը։ Եթե լրացնելու ընթացքում կամ վերջում ցանկանաք փոխել ձևանմուշը, ապա պարզապես ընտրեք վերևում առաջարկվող տարբերակներից որևէ մեկը։