Գտիր քո երազանքների աշխատանքը՝ բացահայտելով Job.am-ի հնարավորությունները
Պատահե՞լ է, որ գտնեք ձեզ հարմար և հետաքրքիր աշխատանքի վերաբերյալ հայտարարություն, ընթերցեք մանրամասները՝ համոզվելով, որ սա այն հնարավորությունն է, որին երկար սպասել եք։ Կասկած չկա՝ արդեն որոշել եք դիմել, հայացքով փնտրում եք դիմելու կարգի վերաբերյալ տեղեկատվութունը և․․․ հիասթափություն․ նկատում եք, որ վերջնաժամկետն անցել է։
Աշխատանքի հնարավորությունը բաց թողնելու պատճառները մի քանիսը կարող են լինել․ հնարավոր է՝ ժամանակ չեք ունեցել այցելելու համապատասխան կայքեր՝ ծանոթանալու նոր հնարավորություններին կամ, ծանրաբեռնված լինելով ձեր ներկայիս զբաղվածությամբ և առօրյայով, ուղղակի մոռացել եք պարբերաբար այցելել աշխատանքային հարթակ։ Իսկ միգուցե բազմաթիվ հայտարարությունների մեջ չե՞ք նկատել այն մեկը, որն իսկապես ձեզ համար ամենակարևորն էր։
Նման խնդիրներից խուսափելու, ինչպես նաև ձեր ժամանակը և ջանքերը խնայելու նպատակով Job.am-ը ներդրել է ծանուցումների համակարգ։
Ինչո՞ւ են ծանուցումները կարևոր, ի՞նչ անել՝ ստանալու համար հենց այն հայտարարությունները, որոնք համապատասխանում են ձեր հետաքրքրություններին և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ Job.am-ում ծանուցումներն ակտիվացնելու համար։ Այս բոլոր հարցերին մանրամասնորեն կանդրադառնանք ստորև։
Ծանուցումներ․ թափուր հաստիքը՝ ձեր էլեկտրոնային փոստում
Ծանուցումները պարբերաբար ձեր էլեկտրոնային փոստին ուղարկվող հաղորդագրություններն են՝ ձեր նախընտրած հաստիքների վերաբերյալ։ Job.am-ի ծանուցումների շնորհիվ ձեզ հետաքրքրող աշխատանքի հնարավորությունների մասին կարող եք տեղեկանալ՝ ստիպված չլինելով ավելորդ քայլեր կատարել և ժամանակ ծախսել։
Ծանուցումների ակտիվացում
Job.am-ում առկա է ծանուցումների ակտիվացման 2 եղանակ՝ կայքում գրանցվելով և էլեկտրոնային հասցե մուտքագրելով։
Կայքում գրանցվելը ձեզ ավելի լայն գործիքակազմ է տալիս ոչ միայն ծանուցումների կարգավորումները փոխելու, այլև մի շարք այլ հնարավորություններից օգտվելու համար։ Օրինակ, գրանցվելով կայքում, կկարողանաք պահպանել ձեզ հետաքրքրող հայտարարություններն՝ ավելի ուշ տվյալ աշխատանքին դիմելու կամ մանրամասներին ծանոթանալու նպատակով։ Գրանցվելով կարող եք նաև կազմել ձեր առցանց CV-ն, ներբեռնել այն, դիմել ձեր նախընտրած աշխատանքին և հետևել դիմումի ընթացքին։ Այս հնարավորություններին մանրամասնորեն անդրադարձել ենք մեր բլոգներից մեկում։
Կայքում գրանցվելու համար պահանջվում է ընդամենը մուտքագրել անուն, ազգանուն, էլեկտրոնային հասցե և մտածել գաղտնաբառ։ Տվյալները լրացնելուց հետո սեղմեք Գրանցում կոճակը։ Շնորհավորում ենք, դուք արդեն ունեք ձեր էջը Job.am-ում։
Ծանուցումներ ստեղծելու նպատակով ձեր էջի ձախ հատվածում գտնվող մենյուից ընտրեք Ծանուցումներ տարբերակը.
Ստեղծել ծանուցում կոճակը սեղմելուց հետո կբացվի պատուհան, որտեղ և կարող եք ստեղծել ձեր ծանուցումը՝ ընտրելով այն ոլորտները, որոնց աշխատանքային առաջարկներին ցանկանում եք ծանոթանալ։ Այստեղ կարող եք ընտրել նաև քաղաքը, որտեղ փնտրում եք աշխատանքը։ Առկա է հեռավար աշխատանք ընտրելու տարբերակը։ Հնարավորություն ունեք նաև նշելու աշխատանքային փորձի մակարդակները՝ առանց փորձի, սկսնակ, միջին, փորձառու։
Ուշադրություն դարձրեք, որ կարող եք միաժամանակ ընտրել մի քանի ոլորտ, քաղաք և աշխատանքային փորձի մակարդակ․
Սեղմեք Պահպանել կոճակը և ձեր ծանուցումը պատրաստ կլինի։
Մեր ներդրած ճկուն համակարգի շնորհիվ՝ ցանկացած պահի կարող եք փոփոխել ծանուցումների կարգավորումները՝ խմբագրելով, հեռացնելով կամ ապաակտիվացնելով դրանք:
Ծանուցումներ ստեղծելու մյուս տարբերակը համապատասխան բաժնում էլեկտրոնային հասցե մուտքագրելն է։ Այդ նպատակով մուտք գործեք Job.am, այցելեք Աշխատանք բաժինը և սեղմեք էկրանի ձախ հատվածում առկա Բաժանորդագրվել կոճակը։ Լրացրեք դաշտերը՝ չմոռանալով մուտքագրել այն էլեկտրոնային հասցեն, որին ցանկանում եք ստանալ ծանուցումները․