Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Բիզնես և մարքեթինգ

Ի՞նչ կարող ենք սովորել Իլոն Մասկից՝ ժամանակակից պատմության ամենահարուստ մարդուց

10.01.2022 | 2151 դիտում

Հաճախ հիշատակվելով որպես վերջին ժամանակների խոշորագույն ձեռնարկատիրական հանճարներից մեկը՝ Մասկը մի քանի անգամ արժանացել է աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսին։ 

Ավելի հստակ լինելու համար նշենք՝ հունվարի առաջին շաբաթվա սկզբին SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրենի կարողությունը կազմել է 320,8 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչպես հայտնում է Forbes-ը:

Ավելի քան 100 միլիարդ ԱՄՆ դոլար պակաս կարողություն ունեցող Ջեֆ Բեզոսը երկրորդ ամենահարուստ միլիարդատերն է:

 

 

Մի քանի անգին  դասեր՝ ավելիին հասնելու մոտիվացիա ստանալու համար 

Թեև Մասկը ունի երկու բակալավրի կոչում՝ ֆիզիկայի և տնտեսագիտական ֆակուլտետներում, այնուամենայնիվ  դա բնավ չխանգարեց  վերջինիս  հասնել անհասանելի թվացող բարձունքների՝ հռթիրագիտության և մի շարք այլ ոլորտերում։

 

Գիտելիքի այսչափ  քաղցը սկսվել է երիտասարդ տարիքից։ Երբ Մասկը երեխա էր, նա միայնակ սովորեց կոդ գրել, իսկ որոշ ժամանակ անց  ստեղծեց ու վաճառեց իր առաջին խաղը՝ Blastar-ը` մոտ 500 ԱՄՆ դոլարով:


Իննսունականների կեսերին  ստացավ առաջին աշխատանքը Ստենդֆորդի համալսարանում, որը թողեց ընդամենը երկու օր հետո՝ գործարկելու ծրագրային ապահովության ընկերությունը՝ Zip2-ը, որը հետագայում վաճառվեց 307 միլիոն ԱՄՆ դոլարով:

 

Ունեցեք բյուրեղյա մաքուր տեսլական


SpaceX-ի հետ Մասկի հաջողության մի մասը կապված է նրա լավ զարգացած վաճառքի հմտությունների հետ , որը նա օգտագործում էր սառը զանգեր կատարելիս ոլորտի առաջատար  փորձագետների հետ, որոնց  թվում էր ՝ Ջիմ Կանթրելին, օդատիեզերական խորհրդատուն, ով նախկինում աշխատել է ՆԱՍԱ-ում մինչև Մասկի հետ SpaceX-ի համահիմնադիր դառնալը:


Ըստ Մասկի՝ տեսլականը սկսվում է նպատակ սահմանելով, հասկանալով, թե որն է նպատակը և ինչ սպասումներ կարող ենք ունենալ։

Կանթրելը վերհիշում է Մասկի ամենահայտնի սառը զանգերից մեկը՝ 


Ես Իլոն Մասկն եմ, ես ինտերնետ միլիարդատեր եմ, ես հիմնադրել եմ PayPal-ը և X.com-ը: Ես X.com-ը վաճառեցի Compaq-ին 165 միլիոն դոլար կանխիկ գումարով և կարող էի կյանքիս մնացած մասը անցկացնել լողափում՝ առանց մտածմունքի, բայց ես որոշեցի, որ մարդկությունը պետք է դառնա բազմամոլորակային տեսակ գոյատևելու համար, հետևաբար  ուզում եմ ինչ-որ բան անել դրան հասնելու համար: Հստակ պատկերացնելով ասածիս հավանական լինելը՝ զանգահարել եմ Ռուսական հրթիռներ գնելու նպատակով։

Վերադաձեք հիմունքներին և մի ենթարկվեք մերժողներին ու թերագնահատողներին

Երբ  Հենրի Ֆորդը արտադրում էր էժան, հուսալի մեքենաներ, մարդիկ ասում էին. «Ահա, ի՞նչ խնդիրներ կային  ձիերի հետ»։ Դա մարտահրավերի հիանալի տարբերակ էր, և հրաշալի արդյունք ունեցավ։

Եթե դուք հավատում եք, դա կարող է տեղի ունենալ


Մասկի հաջողության գրավականներից մեկը եղել է նրա անսահման երևակայությունը,որն  այնուհետև խթանել է  իրականություն դարձնելու այս անհասկանալի գաղափարները:

Եթե մտովի  վերադառնաք մի քանի հարյուր տարի առաջ, ապա այն, ինչ մենք այսօր ընդունում ենք որպես սովորական երևույթ, կախարդական կթվա՝  օրինակ մարդկանց հետ երկար հեռավորությունների վրա խոսելը, պատկերներ փոխանցելը , թռչելը, վիթխարի տվյալների հասանելիությունից օգտվելը և այլն , - ասում է նա:

«Սրանք այն բաներից  են, որոնք մի քանի հարյուր տարի առաջ կհամարվեին մոգություն»:


 

Կհետաքրքրեն նաև