Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Խորհուրդներ դիմորդներին

Երբ աշխատանքն է փնտրում քեզ

29.11.2019 | 4892 դիտում

Job.am հաշվի է առել, որ հայտարարությունների մեծ քանակի մեջ մարդիկ կարող են բաց թողնել որոշ գրառումներ։ Այս ամենը հաշվի առնելով՝ Job.am-ը գտել է լավագույն լուծումը և ստեղծել շատ պարզ ու օգտակար գործիք՝ Ծանուցումներ։


Կայքում գրանցվելուց հետո աջ անկյունում ստեղծվում է քո պատուհանը։ Հենց այնտեղ է գտնվում Ծանուցումներ գործիքը։ 


Ի՞նչ է այն անում։


Անցնելով Ծանուցումներ բաժին, քեզ առաջարկվում է ստեղծել ծանուցում, որը ստանալու ես էլ․ փոստիդ։

 

Իսկ հիմա ամենահետաքրքիրը․

Դու կարող ես ընտրել ծանուցման վերնագիրը, այսինքն՝ ինչ տեսակի աշխատանքի մասին ես ուզում տեղեկանալ։ Ես, օրինակ, առաջին տողում գրում եմ Copywriter, Content manager, քանի որ հետաքրքրված եմ հենց այդ հաստիքներով ու համապատասխանում եմ դրանց։ Այս տողը լրացնելիս ուշադիր եղիր, քանի որ տարբեր գործատուներ կարող են տարբեր անվանումներ կիրառել քո երազանքի հաստիքի համար։


Հաջորդ կարգավորումով կարող ես ընտրել ոլորտը՝ Ադմինիստրատիվ, Լոգիստիկ, Վաճառք, Տուրիզմ, Մարդկային ռեսուրսներ։ Սա շատ հարմար է, եթե ունես նախընտրած, կամ, ինչն ավելի կարևոր է, անցանկալի ոլորտ։ 


Երրորդ տողը երրորդ կարգավորումն է՝ ընտրում ես քաղաքը։ Գուցե դո՞ւ էլ ես երազում Դիլիջանում կամ Ջերմուկում աշխատելու մասին։

Հասանք իմ ամենասիրելի կետին՝ այս բոլոր կարգավորումները կարելի է օգտագործել առանձին-առանձին կամ համադրել՝ ունենալով երեք չափորոշիչները հաշվի առած ծանուցում։


Ու այս գործողություններից հետո ընտրում ես կապույտ հրահանգը՝ Պահպանել։ Վերջ, այժմ քո էլ․ փոստին ստանալու ես քո ուզած հայտարարությունները։

Չե՞ս մոռացել, չէ՞, որ հայտարարությանը կարող ես դիմել հենց Job.am կայքով՝ ներբեռնելով ռեզյումե և գրելով ուղեկցող նամակ։

Դեռ աշխատա՞նք ես որոնում, մի քիչ էլ սպասիր, քիչ մնաց, որ գտնես ամենալավ աշխատանքը։

Կհետաքրքրեն նաև