Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
HR ոլորտ

Հայտարարության վիճակագրությունը նոր գործիքի միջոցով

03.11.2019 | 5093 դիտում

Job.am կայքում արդեն հասանելի է հայտարարությունների վիճակագրություն հնարավորությունը, որը թույլ է տալիս ոչ միայն տեսնել հայտարարության դիտումների և դիմումների քանակը,այլև ցուցադրում է՝ որ կայքից են դիտել հայտարարությունը

Այս գործիքի առաջին մասում ցուցադրված է դիագրամ, որն ունի երկու կոճակ՝ դիտում և դիմում: Այս կոճակները հնարավորություն են տալիս և միաժամանակ տեսնել երկու ցուցիչների տվյալները և առանձին-առանձին:

 

 

 

Հայտարարությունների ստատիստիկա գործիքի հաջորդ մասում կարող եք տեսնել, թե որ կայքից է եղել հոսքը դեպի հայտարարություն:

Օրինակ՝ այս նկարի ստատիստիկան տեղեկացնում է, որ տվյալ հայտարարությունը դիտել են  job.am կայքից՝ 563 անգամ:



 

Հայտարարությունների ստատիստիկան անհրաժեշտ է գործատուների համար, որպեսզի կարողանան ճիշտ գնահատել համագործակցության արդյունավետությունը: Իդեպ, այս վիճակագրությունը գործում է Live տարբերակով և հասանելի է հենց հայտարարության տեղադրման պահից:

Կհետաքրքրեն նաև