
Խորհրդատու-վաճառող (ուհի) Էջմիածնի մասնաճյուղում
Eldorado Armenia
Industry:
Customer Support, Client Care
Deadline:
6/15/2023
City:
Էջմիածին
Employment type:
Full Time
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Mid level
Նկարագրություն
Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի առաջատար համաշխարհային բրենդները մեկ հարկի տակ միավորող «Էլդորադո» Ըներությունը աշխատանքի է հրավիրում ակտիվ Վաճառող-խորհրդատուների Էջմիածնի մասնաճյուղում աշխատելու համար:
Պարտականություններ
- Հաճախորդներին ապրանքների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
- Վաճառասրահում գործող ակցիաների ներկայացում հաճախորդներին,
- Հաճախորդների անհատական և բարեհամբույր սպասարկում՝ նրանց պահանջների մաքսիմալ բացահայտումով,
- Վաճառասրահում անհրաժեշտ ապրանքատեսականու առկայությանը հետևում,
- Ապրանքատեսականու պատշաճ ներկայացում և դասավորվածության ապահովում՝ ներառյալ գնապիտակների առկայությունը և համապատասխանությունը,
- Գնորդների սպասարկում ըստ սահմանված սպասարկման կանոնների և մոտեցումների,
- Անմիջական ղեկավարի կողմից տրվող աշխատանքային պարտականություններից բխող այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Համակարգչային ծրագրերի իմացություն՝ MS Office,
- Օտար լեզուների իմացություն (ռուսերեն կամ անգլերեն),
- Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
- Համբերատարություն, ուշադրություն, նրբանկատություն,
- Աշխատասիրություն և սովորելու ցանկություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Արագ կողմնորոշվելու կարողություն,
- Աշխատանքային փորձը սպասարկման ոլորտում կդիտվի որպես առավելություն:
Հավելյալ նշումներ
Մեզ մոտ Դուք կունենաք՝
- Մասնագիտական աճ,
- Առողջության ապահովագրություն,
- Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Արձակուրդ ամուսնության կապակցությամբ,
- Գիտելիքների փոխանակման և շարունակական ուսուցման հնարավորություն:
Աշխատանքային գրաֆիկ՝ 6 օրյա
Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել կազմակերպության էջում նշված հեռախոսահամարով։