Վարկային մասնագետ
Mellat bank CJSC
Նկարագրություն
«Մելլաթ բանկ»ՓԲԸ -ն աշխատանքի է հրավիրում վարկային մասնագետի հետևյալ նախապայմաններով՝
Պարտականություններ
- Հայտերի ուսումնասիրություն և վարկունակության գնահատում,
- Հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
- Հաճախորդների վարկավորման ընթացքի սպասարկում վարկային հարցերով
Պահանջներ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
- առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում
- ՀՀ բանկային օրենսդրության ,վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,
- MS Word և MS Excel ծրագրերի ,ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն,
- Հաղորդակցման ,հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
- Վերլուծական ճկուն միտք,
- Հաշվապահական գիտելիքներ և հաշվետվությունների վերլուծության իմացություն,
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,պարսկերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր․ Երկուշաբթի-ուրբաթ ,ժամը 09:00-17:30։
“Մելլաթ բանկ” Փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1992թ. մայիսին ՀՀ և ԻԻՀ միջև “Բարեկամության և համագործակցության մասին” համատեղ հայտարարության հիման վրա, ՀՀ կենտրոնական բանկի և ԻԻՀ “Մելլաթ” պետական բանկի միջև կնքված համաձայնագիր-թույլտվության համաձայն, որպես ԻԻՀ “Մելլաթ” բանկի Երևանյան մասնաճյուղ: Մասնաճյուղը իր գործունեությունը սկսել է 1995թ. համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից 1995թ. հունվարի 10-ին տրված H-OՄ-1/4 արտոնագրի: 02.09.1997թ. Երևանի մասնաճյուղը վերակազմավորվել է դուստր բանկ փակ բաժնետիրական ընկերության՝ իրավաբանական անձի կարգավիճակով, իսկ 27.07.2005թ –ին վերանվանվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն: “Մելլաթ բանկ” ՓԲԸ-ն գրանցված է ՀՀ Կենտրոնական բանկում թիվ 78 գրանցման համարով: Կանոնադրական կապիտալը կազմում է 32,100,000,000 ՀՀ դրամ, որը ապահովել է ԻԻՀ "Մելլաթ բանկ"-ը: ԻԻՀ "Մելլաթ բանկ"-ը հանդիսանում է բանկի միակ բաժնետեր: Հայաստանի "Մելլաթ բանկ"-ը ոչ միայն հեշտացրել է առևտրային հարաբերությունները, այլ նաև մասնակցել է երկու երկրների մի շարք ծրագրերին, ինչպես նաև ծառայություններ է մատուցում Հայաստանի ներքին շուկային: