Վաճառքի թիմի ղեկավար
"Premium Food" LLC
Նկարագրություն
Մենք փնտրում ենք փորձառու Վաճառքի թիմի ղեկավար, ով պատասխանատու կլինի Ընկերության վաճառքի թիմի աշխատանքի արդյունավետ համակարգման և ռազմավարական նպատակներին հասնելու պլանների, եկամտաբերության բարձրացման համար:
Պարտականություններ
- Ղեկավարել և արդյունավետ կազմակերպել վաճառքի բաժնի աշխատանքը:
- Կազմակերպել պատվերների ժամանակին և պատշաճ մատակարարումը: Սահմանել յուրաքանչյուր վաճառքի մասնագետի համար պլանային աշխատանք: Կանոնավոր կերպով վերահսկել աշխատակիցների կողմից կատարված աշխատանքը, ապահովելով հետադարձ կապը:
- Մշակել ռազմավարական նպատակներին հասնելու պլաններ, զարգացնել ընկերության եկամտաբերությունը և մրցունակ դերը շուկայում:
- Մշակել և իրականացնել վաճառքի ռազմավարություն՝ հաճախորդների բազան ընդլայնելու և նոր հաճախորդներ ներգրավելու նպատակով:
- Կատարել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ հնարավորությունները և միտումները բացահայտելու նպատակով:
- Կառուցել և պահպանել Գործընկերների հետ ամուր փոխհարաբերություններ:
- Մշակել և մշտապես թարմացնել հաճախորդների հետ աշխատելու սկզբունքները և ընթացակարգերը, տրամադրել հաճախորդներին տեղեկատվական աջակցություն՝ ապրանքատեսականու հետ կպված փոփոխությունների, գների, ակցիաների վերաբերյալ:
- Իրականացնել դեբիտորական պարտքերի և ժամկետների նկատմամբ վերահսկողություն:
- Ապահովել 1C ծրագրում հաճախորդների տվյալների և այլ անհրաժեշտ տեղեկատվության վերաբերյալ ինֆորմացիայի տրամադրումը։
- Կազմել կանոնավոր հաշվետվություններ՝ գործընթացի կատարողականը հաղորդելու, բարելավման հնարավորությունները բացահայտելու և որոշումների կայացումը ավելի արդյունավետ դարձնելու համար:
Աշխատանքի իրականացման անհրաժեշտ որակներ և հմտություններ.
- Բարձրագույն մասնագիտական կրթություն
- Առնվազն 3+ տարվա ղեկավարի աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում՝ վաճառքի գործընթացները հստակ և արդյունավետ համակարգելու համար
- Վաճառքի ռազմավարական պլանների կազման և իրականացման փորձ
- Հաճախորդակենտրոն մոտեցում և մտածելակերպ
- Ստրատեգիկ մտածողություն և վերլուծական հմտություններ
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- Կազմակերպչական և ծրագրերի կառավարման հմտություններ
- Ժամանակի կառավարման և վերջնաժամկետներին հետևելու ունակություն
- Արդյունքի վրա կենտրոնացվածություն և առաջնահերթությունների սահմանում
- MS office-ի և 1C ծրագրի գերազանց իմացություն
- Բիզնես էթիկա
Հավելյալ նշումներ
Տվյալ հաստիքին դիմելու համար, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը/CV-ն նշված էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով Վաճառքի թիմի ղեկավար:
«Պրեմիում Ֆուդ» ՍՊԸ
2018թ.՝ հիմնադրման տարեթիվ
«Պրեմիում Ֆուդ» ՍՊ ընկերությունը իր հեռանկարային և զարգացման տանող պատմությունը սկսել է մակարոնի և սուրճի արտադրությունից, և նույն ժամանակաշրջանում ընկերության հիմնադիր Դավիթ Դավթյանի հավակնոտ մտքերի և տեսլականի հովանու ներքո, ստեղծելով ուժեղ և փորձառու վաճառքի թիմ, որոշում կայացվեց զուգահեռաբար հիմնադրել Արտաքին Տնտեսական Կապերի բաժին (Ներմուծման բաժին), որը կզբաղվեր և՜ սեփական արտադրանքի արտահանմամբ արտաքին շուկա, և՜ սննդային և տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների ներմուծմամբ:
2019թ.
Իր գործելաոճի, բազմաչարչար աշխատանքի և դինամիկ աճի արդյունքում, «Պրեմիում Ֆուդ» ընկերությունը ձեռք է բերում մեծ համբավ և վստահություն արտաքին և ներքին շուկաներում, և դառնում է բարձրակարգ բուսական յուղերի «Բլագո» ապրանքանիշի բացառիկ ներկայացուցիչը ՀՀ ողջ տարածաշրջանում: Օգտագործելով մեծ ռեսուրսներ, ընկերությանը հաջողվում է մանրամեծածախ առևտրային վաճառակետերում և ցանցերում «Բլագո» ապրանքանիշով զբաղեցնել դարակաշարերի առաջատար դիրքերը:
2020թ.
Տարվա ձեռքբերումներից մեկը ապրանքատեսակների լայն տեսականին է և դրա ակտիվ և մշտական աճը: 2020թ.-ին ընկերությունը արդեն ուներ 115 տեսակի ապրանքների ներմուծում՝ ԵԱՏՄ և երրորդ երկրներից: Ակտիվ զարգացում է արձանագրվել նաև նպարեղենի, ընդեղենի և պահածոների բաժիններում: Այս տարի տեղի ունեցան թռիճքային դրական փոփոխություններ. ընկերության հիմնադիր Դավիթ Դավթյանի նախաձեռնությամբ հիմնադրվեցին նաև 2 խոշոր ընկերություններ այլ ոլորտներում՝ «ARM Construct» և «VAV Logistics» ընկերությունները: «ARM Construct» ընկերությունը սկսեց ակտիվ իրականացնել բազբաբնակարանների և խոշոր կոմպլեքսների շինարարություն՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում: Հանձնվեցին շահագործման 2 պրեմիում դասի շենքեր: «VAV Logistics» ընկերությունը գործունեությունը սկսեց դեպի ԵԱՏՄ տարածք և ԵԱՏՄ տարածքից ապրանքների բեռնափոխադրում ընկերությանը պատկանող «MAN» մակնիշի 20-ից ավել 22տն բեռնատարողությամբ բեռնատար ավտոմեքենաներով:
2021թ.
Այս տարին ևս մեծ ցուցանիշների աճ տվեց: Ընկերությունը կնքեց բացառիկ պայմանագրեր ՀՀ խոշոր արտադրողների և տնտեսվարող սուբյեկտների հետ և սկսեց մատակարարել որակյալ ապրանքներ խոշոր քանակներով: Այդ շարքին են դասվում օրինակ՝ «Արտ Ֆուդ», «Դարոինկը», «Դերժավա-Ս», «Պռոշյանի պահածոների գործարան» ընկերությունները: Սույն թվականին «Պրեմիում Ֆուդ» ընկերությունը իրականացրել է մոտ 4մլն տն բուսական յուղերի վաճառք ողջ ՀՀ տարածքում:
2022թ.
Ընդլայնելով իր շուկան, «Պրեմիում Ֆուդը» ընդլայնում է նաև արտաքին շուկաների գործընկերների աշխարհագրական ուղղությունները և խոշոր ծավալներով սկսում է իրականացնել տարատեսակ ապրանքատեսակների ներմուծում՝ 3-րդ երկրներից, ինչպիսիք են՝ տոմատի մածքուկը, բարձր կարգի բրինձը, ընդեղենը: 2022թ.-ի դրությամբ ընկերության գործընկեր երկրներն են՝ Ռուսաստանը, Բելարուսը, Ուկրաինան, Դուբայը, Պակիստանը, Վիետնամը, Հնդկաստանը, Իրանը և այլ երկրներ: Այս զարգացումների հետ համընթաց համալրվեց և փոխարինվեցին նորով նաև վաճառք իրականացնող թիմի բեռնատար ավտոմեքենաները: Ձեռք բերվեցին նոր սերնդի Ford Transit մակնիշի ավտոմեքենաները, թվով 14 հատ:
2023թ.
Այս պատմական տարում «Պրեմիում Ֆուդ» ՍՊ ընկերությունը ք. Երևանում ձեռք բերեց 4հԱ տարածք որպես սեփականություն, որտեղ նախագծվում և պլանավորվում է տարածաշրջանում ամենախոշոր իտալական բարձրակարգ հոսքագծերով համալրված մակարոնի, կրուպեղենի արտադրություն և փաթեթավորում, որը կսպասարկի ողջ ՀՀ տարածքը: Կառուցվելու են նաև 2հԱ կենտրոնական պահեստ, ավտոմեքենաների կայանատեղի, սառնարանային և չոր պահեստներ, ադմինիստրատիվ կոմպլեքս և այլն: 2023թ.-ի դրությամբ ընկերությունում առկա են սեփական վաճառքի թիմի համար նախատեսված 22 բեռնատար ավտոմեքենաներ:
2018թ.-ից առ այսօր «Պրեմիում Ֆուդ» ՍՊԸ-ն հանդիսանում է ՀՀ զինված ուժերի սննդի առաջատար մատակարարներից մեկը: