
Շուկայի զարգացման պատասխանատու (ք․ Գյումրի)
ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր ՍՊԸ
Industry:
Sales, Business Development
Deadline:
4/21/2023
City:
Gyumri
Employment type:
Full time
Նկարագրություն
«Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» Ընկերությունը փնտրում է Շուկայի զարգացման պատասխանատու: Շուկայի զարգացման պատասխանատուի հիմնական պարտականությունն է ներգրավել նոր հաճախորդներ, պատշաճ սպասարկել արդեն իսկ ունեցած ակտիվ հաճախորդներին՝ այցելություններ կազմակերպելով ամենօրյա և շաբաթական գրաֆիկներին համապատասխան:
Պարտականություններ
- Կազմակերպել այցելություններ օրական սահմանված երթուղիով և ստանալ մաքսիմալ վաճառքի պատվերներ։
- Ընդլայնել ընկերության արտադրանքի ներկայությունը շուկայում և ապահովել վաճառքի կայուն աճ:
- Ապահովել շուկայում Ընկերության բոլոր բրենդերի ճիշտ, որակով և մաքսիմալ շատ ցուցադրություն՝ Ընկերության ստանդարտներին համապատասխան:
- Ներգրավել նոր վաճառակետեր և ձեռք բերել փոխշահավետ պայմանավորվածություններ և հարաբերություններ:
- Պահպանել ակտիվ վաճառակետերի քանակը և մշտապես ավելացնել այն:
- Վերլուծել և գնահատել յուրաքանչյուր վաճառակետի ռեալ վաճառքի ծավալները և գրանցել համապատասխան ծավալի պատվեր:
- Մշտապես հետևել վաճառքների պլաններին, հասնել սահմանված վաճառքի թիրախներին և արդյունավետության հիմնական ցուցանիշներին:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձը վաճառքի բնագավառում ցանկալի է,
- Միջանձնային հարաբերությունների և շփման գերազանց հմտություններ,
- Բանակցություններ վարելու զարգացած հմտություն,
- Պլանավորման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
պատասխանատվության զգացում, - Ազնվություն և պարտաճանաչություն,
- Լարված իրավիճակում աշխատելու փորձ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- Սեփական մեքենայի և վարորդական իրավունքի (B կարգ) առկայություն:
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին: