Get our free app. It won't take up space on your device

Շուկայի զարգացման պատասխանատու

«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ

Industry: Sales, Business Development
Deadline: 6/29/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Job posting has expired

Նկարագրություն

«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում Շուկայի Զարգացման Պատասխանատուների (պրեսելլեր), ովքեր իրականացնելու են պատվերների կազմում, նպաստելու են ընկերության արտադրանքի վաճառքների խթանման, կազմակերպման գործընթացին:

Պարտականություններ

  • իրականացնել Ընկերության արտադրանքի մեծածախ և մանրածախ վաճառքների կազմակերպում,
  • առկա և նոր հաճախորդների հետ պայմանավորվածության ձեռքբերում, նոր վաճառակետերի ավելացում,
  • պիտանելիության ժամկետների և ապրանքային տեսքի պահպանման վերահսկում,
  • պոտենցիալ հաճախորդների ներգրավում,
  • հաճախորդների հետ բանակցությունների վարում,
  • վաճառակետերում Ընկերության արտադրանքի պատշաճ ներկայացվածության ապահովում /հետևել վաճառակետերում ապրանքատեսականու առկայությանը, (դասավորվածությանը, գնապիտակների առկայությանն ու տեսանելիությանը),
  • վաճառակետերի պարբերաբար այց,
  • սպառողների կողմից արտադրանքի նկատմամբ բողոքների, պահանջների ուսումնասիրություն,
  • վաճառքների վրա ազդող գործոնների, վաճառքների աճի ու նվազման պատճառների ուսումնասիրություն:

Պահանջներ

  • հաղորդակցման հմտություններ, մարդկանց ներգրավելու և փոխազդելու ունակություն,
  • առնվազն 3 տարի աշխատանքային փորձը պարտադիր է,
  • անձնական մեքենայի առկայություն /վարորդական իրավունք/,
  • կարգապահություն, պատասխանատվության զգացում,
  • սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
  • թիմային և անհատական աշխատելու ունակություն,
  • բարձրագույն կրթությունը և լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքի վայրը՝ ք.Երևան, Շիրակի 43:

Աշխատանքային 6 -օրյա գրաֆիկ:

Spread the word! Share this job on social media