
Պրեսելլեր / Շուկայի զարգացման պատասխանատու
Mega Food LLC
Industry:
Sales, Business Development
Deadline:
11/1/2023
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Mid level
Նկարագրություն
Գալաքսի Ընկերությունների խմբի կազմում հանդես եկող Մեգա Ֆուդ Ընկերությունը փնտրում է Պրեսելլեր / Շուկայի զարգացման պատասխանատու:
Պարտականություններ
- Շուկայի զարգացման պարտականությունների ստանձնում
- Շուկայի և մրցակցային միջավայրի ուսումնասիրություն՝ առևտրային կետերի ճիշտ գնահատում
- Պահանջարկի բացահայտում
- Հաճախորդների հետ բանակցությունների վարում
- Հաճախորդի պատվերի պատշաճ ձևավորում
- Մերչանդայզինգի իրականացում
- Գովազդային ակցիաների իրականացման աջակցում
- Վաճառքի ծավալների ավելացում
- Կցված տարածքների արդյունավետ ծածկույթի ապահովում
- Հաճախորդների բազայի վարում և թարմացում
- Ընկերության կողմից մատակարարված ապրանքների դիմաց վճարվող գումարների հավաքագրում գնորդներից և ներկայացում ընկերություն:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Վաճառքի հմտություններ
- Ուղղվածություն դեպի հաճախորդ
- Ներկայացման հմտություններ
- Պատասխանատվության զգացում
- Թիմում աշխատելու ունակություն
- Արդյունավետ հաղորդակցման և բանակցային հմտություններ
- Կոնֆլիկտների կառավարման և խնդիրների լուծման հմտություններ
- Լավ զարգացած ներանձնային և կազմակերպչական հմտություններ
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն
- Վարորդական իրավունք
- Սեփական մեքենայի առկայություն
- Աշխատանքային փորձը վաճառքի ոլորտում կդիտարկվի որպես առավելություն:
Հավելյալ նշումներ
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե նշված էլ. հասցեին: