Get our free app. It won't take up space on your device

ՓՄՁ բիզնեսի մենեջեր

ID bank

Industry: Accounting, Finance, Banking
Deadline: 6/10/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է մոտիվացված թեկնածուի ՓՄՁ բիզնեսի մենեջերի հաստիքը զբաղեցնելու համար, ով պատասխանատվություն է կրելու ինչպես նոր, այնպես էլ գործող ՓՄՁ հաճախորդների գծով գործնական հարաբերությունների ստեղծման, պահպանման ու զարգացման, նրանց պահանջների բացահայտման, խորհրդատվության տրամադրման և Բանկում գործող բոլոր կորպորատիվ պրոդուկտների ու ծառայությունների վաճառքի իրականացման համար։

Պարտականություններ

  • ՓՄՁ հաճախորդների ներգրավում,
  • ՓՄՁ հաճախորդների ներգրավման տվյալների բազաների վարում,
  • Պասիվային պրոդուկտների գծով կորպորատիվ վաճառքների իրականացում,
  • Ակտիվային պրոդուկտների գծով կորպորատիվ վաճառքների իրականացում,
  • Ընթացիկ ՓՄՁ հաճախորդների պորտֆելի սպասարկում և խորհրդատվության տրամադրում,
  • ՓՄՁ հաճախորդի գծով ինտեգրալ եկամտաբերության հաշվարկի (օրինակ` տրամադրվելիք վարկից, փոխանցումներից, ՊՈՍ տերմինալից, հաշիվներից և այլնից ստացվող եկամուտները հաշվի առնելով) իրականացում,
  • Վարկային ռեգիստրից հարցումների իրականացում՝ համաձայն ներքին և նորմատիվ իրավական ակտերի,
  • ՓՄՁ հաճախորդներից ֆինանսական տվյալների հավաքագրում, իրավաբանական փաթեթի հավաքագրում, գրավի գնահատման կազմակերպում, այլ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և վարկային փաթեթի ամբողջական ամփոփում ու փոխանցում Վարկավորման վարչության համապատասխան աշխատակցին,
  • Վարկային հայտերի ներկայացում համապատասխան իրավասու մարմնի քննարկմանը,
  • Բանկի այլ ստորաբաժանումների հետ ակտիվ համագործակցություն կորպորատիվ հաճախորդների որակյալ սպասարկում և Վարկավորման վարչության գծով սահմանված թիրախային ցուցանիշները ապահովելու նպատակով։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Աշխատանքային փորձ՝ նվազագույնը 2 տարի բանկային համակարգում
  • Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,
  • Բանկային օրենսդրության իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ
  • Լեզուների իմացություն
  • Հաղորդակցման հմտություններ
  • Խաչաձև վաճառքի հմտություններ
  • Ընդհանուր զարգացվածություն
  • Կազմակերպչական հմտություններ
  • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
  • Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

Հավելյալ նշումներ

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

Spread the word! Share this job on social media