
Ներմուծման մասնագետ
AQUA Systems Armenia
Industry:
Logistics, Transportation, Procurment, Import, Export
Deadline:
10/16/2023
City:
Yerevan
Employment type:
Full Time
Salary:
Monthly
220,000-250,000 ֏
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Mid level
Նկարագրություն
Եթե պատասխանատու ես, նպատակասլաց և սիրում ես աշխատել միջազգային գործընկերների հետ, ուրեմն մեր թիմում քեզ սպասում են Ներմուծման և գնումների մասնագետի հաստիքը համալրելու համար:
Պարտականություններ
- Ընկերության պահանջներին համապատասխանող ապրանքների գնային հարցումների կազմում
- Մատակարարվող ապրանքների տեսակների, գների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցությունների վարում
- Օտարերկրյա գործընկերների հետ պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստում
- Բեռնափոխադրող ընկերությունների գնային առաջարկների ուսումնասիրություն, ընտրություն
- Բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում և համապատասխան փաստաթղթերի նախապատրաստում
- Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում
- Ապրանքների տեղափոխության ժամկետների ճշգրիտ կատարման վերահսկողություն
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է ֆինանսական կամ տնտեսագիտական)
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- Microsoft Office-ի գերազանց իմացություն
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու գերազանց հմտություն
- Արագ կողմնորոշվելու և ժամանակի կառավարման ունակություն
- Թիմում աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
Դիմեն միայն իգական սեռի ներկայացուցիչներ
Աշխատանքային օրեր և ժամեր
Աշխատանքային գրաֆիկ՝ Վեցօրյա
Աշխատավարձը նախնական է նշված 220.000 ԴՐԱՄ