Get our free app. It won't take up space on your device

Import and Export (Sales) manager

AREX Co

Industry: Other, Procurment, Import, Export
Deadline: 8/1/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level, Senior
Job posting has expired

Նկարագրություն

Ընկերության բնականոն գործունեության համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների գնման և լոգիստիկայի կազմակերպում:
Արտահանման և արտաքին վաճառքի կորդինացում։

Պարտականություններ

  • Ընկերության գործունեության համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների, արտադրական հումք-նյութերի մատակարարման գործընթացի կազմակերպում,
  • Տեղական և արտաքին շուկայի մատակարարների ուսումնասիրություն, լավագույն մատակարարների բացահայտում` ելնելով լավագույն գին, որակ, վճարման և մատակարարման պայմաններից,
  • Տեղական և արտասահմանյան շուկաների ուսումնասիրում, լավագույն առաջարկի ընտրություն,
  • Մատակարարման ամբողջ գործընթացի կազմակերպում և ուղեկցող փաստաթղթերի համապատասխանության ստուգում,
  • Ապրանքների գների և մատակարարման պայմանների պարբերական վերլուծում` ավելի մրցունակ գներով ու շահավետ պայմաններով գործարքներ կնքելու նպատակով,
  • Մատակարարների հետ վստահելի հարաբերությունների ստեղծում, պայմանավորվածությունների ձեռքբերում, մատակարարման կազմակերպում, մատակարարների հետ վճարումների համապատասխանության ստուգում,
  • Ներմուծման և գնման գործընթացի հետ կապված փաստաթղթաշրջանառության կազմակերպում, կոորդինացում,
  • Արտաքին շուկայում նոր հնարավորությունների բացահայտում և արտահանման գործընթացի կազմակերպում։

Պահանջներ

  • Համապատասխան աշխատանքային փորձ շինարարական/ արտադրական կամ հարակից ոլորտներում,
  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտություն, բիզնես կառավարում, մարքեթինգ կամ հարակից ոլորտներ),
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • MS Office-ի գերազանց իմացություն:

Spread the word! Share this job on social media