Պահեստի հաշվետար
AM Group
Նկարագրություն
Էյ Էմ Գրուպ ընկերությունն աշխատանքի է հրավիրում պատասխանատու և ակտիվ Հաշվետարի՝ Ընկերության պահեստում հաշվառումեր իրականացնելու համար։
Պարտականություններ
- Ընկերության պահեստի մուտքերի ծրագրային ձևակերպումներ ստացված հաշիվ ապրանքագրերին և ներմուծման հայտարարագրերին համապատասխան,
- Պահեստի ապրանքատեսականու ներքին ծրագրային տեղաշարժերի իրականացում
- Ընկերության արտադրամասի ապրանքների ծրագրային մուտքեր, տեղափոխություններ, կոմպլեկտավորումներ և ելքեր,
- Վաճառքների ձևակերպում հաշվապահական համակարգում և Ընկերության ներքին ծրագրային համակարգով կատարված աշխատանքի գումարի և քանակի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում անմիջական ղեկավարին,
- Պահեստից վաճառվող ապրանքերի վաճառների ձևակերպում հաշվապահական համակարգում և Ընկերության ներքին ծրագրային համակարգով վաճառվող ապրանքատեսակների և գումարի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում անմիջական ղեկավարին,
- Ամենօրյա դրամարկղային գործառնությունների իրականացում և պահեստից ստացված ապրանքների մասով օրական հաշվետվությունների կազմում,
- Անմիջական ղեկավարի կողմից ստացված այլ առաջադրանքների կատարում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ ընդհանուր տնտեսագիտություն, հաշվապահություն կամ ֆինանսների ոլորտում
- Մեկ և ավելի տարի աշխատանքային փորձ
- MS office (Word, Excel) ծրագրի իմացություն
- 1C ծրագրային համակարգի իմացություն
- Գրավոր և բանավոր հաղորդակցվելու հմտություն
- Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն
Հավելյալ նշումներ
- Աշխ. գրաֆիկ` երկուշաբթի-շաբաթ
- Աշխ. ժամեր` 09։00-18:00
- Հասցե՝ ք․ Երևան, Արտաշեսյան 102
«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ իրականացնում է ալյումինե և մետաղապլաստե պատուհանների, դռների, ներքին և արտաքին ձևավոր, նկարազարդ և նախշազարդ վիտրաժների, ցուցափեղկերի, ապակե և մետաղական բազրիքների, ապակե լոգախցիկների պատրաստում և տեղադրում, ինչպես նաև շենքերի, շինությունների, առանձին օբյեկտների արտաքին ձևավորում՝ ալյուկոբոնդե պանելներով։ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը լայն է և ընդգրկուն։ Յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում, իսկ շինարարական կազմակերպությունների հետ համագործակցությունը դրված է բարձր պատասխանատվության, վստահության, մատուցված ծառայությունների բարձր որակի և անթերի իրականացման հիմքերի վրա։ Ընկերության առաքելությունն է. ստեղծել հնարավորություն անհատ հաճախորդների և կազմակերպությունների համար իրականացնել անհատական բնակելի տների, բնակարանների, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների ջերմամեկուսացումը և ձայնամեկուսացումը բարձրորակ դռներով և պատուհաններով, ինչպես նաև վերջիններիս արտաքին ձևավորումը յուրօրինակ դիզայնով և նյութերով։ Ընկերության նպատակն է. մատուցել որակյալ, անթերի արտադրանք և ծառայություն հաճախորդներին՝ ստացված արդյունքներով ապահովելով կազմակերպության հետագա աճը, կատարելագործումը և մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը։