Get our free app. It won't take up space on your device

Հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ

Nairi Insurance ILLC

Industry: Customer Support, Client Care, Legal, Insurance
Deadline: 6/2/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior
Job posting has expired

Նկարագրություն

Նաիրի ինշուրանս Ընկերությունը փնտրում է նպատակասլաց, անընդհատ զարգացման ձգտող հաճախորդների սպասարկման մասնագետի, ում սիրով կսովորեցնենք անհրաժեշտ բոլոր հմտությունները և կներգրավենք մեր մեծ ընտանիք։

Պարտականություններ

  • նույնականացնել և սպասարկել հաճախորդին՝ համապատասխան վերջինիս հայցի, տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն, պատշաճ կերպով ներկայացնել Ընկերության ծառայությունները,
  • պատշաճ կերպով կազմակերպել հաճախորդի կողմից ներկայացված դիմումի ընդունման ողջ ընթացքը,
  • անհրաժեշտ տվյալները գրանցել Ընկերությունում կիրառվող ավտոմատացված համակարգչային ծրագիր,
  • Ընկերությանը ներկայացված ապահովագրական պահանջի կարգավորման գործընթացի, ապահովագրական հատուցման գումարի և ստացման եղանակի մասին տրամադրել տեղեկատվություն Ապահովադրին, Ապահովագրված անձին կամ Շահառուին,
  • Ընկերության համակարգչային ծրագրից ստանալ Ընկերության հետ կնքված ապահովագրության պայմանագրին/վկայագրին առնչվող տեղեկատվություն և տրամադրել հաճախորդին:
  • իրականացնել հաճախորդների հետ առաջացած խնդրահարույց իրավիճակների շտկում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • հաղորդակցվելու գերազանց ունակություն և կազմակերպչական ձիրք,
  • գրագետ խոսք, հաճախորդների հետ աշխատելու ունակություն,
  • հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ,
  • փոփոխություններին հարմարվելու, արագ սովորելու և ընկալելու ունակություն,
  • ժամանակի ճիշտ կառավարման հմտություն և անընդհատ զարգացման ձգտում,
  • աշխատանքի ծանրաբեռնվածության պայմաններում և տրված ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն,
  • տեխնիկական հմտություններ /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/,
  • աշխատանքային փորձը սպասարկման և ապահովագրության ոլորտում ցանկալի է։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ 09։00-18։00

Spread the word! Share this job on social media