Գլխավոր հաշվապահ
AM Group
Նկարագրություն
Էյ Էմ Գրուպ ՍՊԸ-ին պահանջվում է գլխավոր հաշվապահ գրասենյակում, հաշվապահական բաժնում։
Կազմակերպությունը զբաղվում է մ/պլաստե և ալյումինե դռների և պատուհանների, մետաղական և ապակե կոնստրուկցիաների, բազրիքների արտադրությամբ և տեղադրմամբ, ալյուկաբոնդե պանելներով շինությունների երեսպատմամբ:
Պարտականություններ
- Հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերի կազմում
- Ընկերության ակտիվների և պարտավորությունների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլում
- Հաշվապահական հաշվառման պատշաճ իրականացում, ֆինանսական և հաշվապահական հաշվետվությունների ապահովում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Հաշվապահական և Exel ծրագրերի լավ իմացություն
- E-invoising և tax service ծրագրերի հետ աշխատելու փորձ
- Հարկային օրենսգրքի հիմնական դրույթների իմացություն և կիրառելու փորձ
- Ֆինանսական վերլուծություն կատարելու ունակություն
- Պլանավորման ունակություն
- Առնվազն 4 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- Համակարգված աշխատելու կարողություն
- Մարդկանց կառավարելու ունակություն
- Թիմում աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ 09:00-18:00։ Շաբաթ 09։00-15։30
Աշխատավարձը՝ Մրցակցային։
Աշխատանքի հասցե՝ ք. Երևան, Երվանդ Քոչար 8/2։
ՀԵտաքրքրված թեկնածուները կարող են դիմել ուղարկելով ինքնակենսագրական նշված էլ․հասցեին։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել կազմակերպության էջում նշված հեռախոսահամարով։
«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ իրականացնում է ալյումինե և մետաղապլաստե պատուհանների, դռների, ներքին և արտաքին ձևավոր, նկարազարդ և նախշազարդ վիտրաժների, ցուցափեղկերի, ապակե և մետաղական բազրիքների, ապակե լոգախցիկների պատրաստում և տեղադրում, ինչպես նաև շենքերի, շինությունների, առանձին օբյեկտների արտաքին ձևավորում՝ ալյուկոբոնդե պանելներով։ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը լայն է և ընդգրկուն։ Յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում, իսկ շինարարական կազմակերպությունների հետ համագործակցությունը դրված է բարձր պատասխանատվության, վստահության, մատուցված ծառայությունների բարձր որակի և անթերի իրականացման հիմքերի վրա։ Ընկերության առաքելությունն է. ստեղծել հնարավորություն անհատ հաճախորդների և կազմակերպությունների համար իրականացնել անհատական բնակելի տների, բնակարանների, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների ջերմամեկուսացումը և ձայնամեկուսացումը բարձրորակ դռներով և պատուհաններով, ինչպես նաև վերջիններիս արտաքին ձևավորումը յուրօրինակ դիզայնով և նյութերով։ Ընկերության նպատակն է. մատուցել որակյալ, անթերի արտադրանք և ծառայություն հաճախորդներին՝ ստացված արդյունքներով ապահովելով կազմակերպության հետագա աճը, կատարելագործումը և մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը։