Get our free app. It won't take up space on your device
Industry: Accounting, Finance, Banking
Deadline: 6/9/2023
City: Yerevan
Employment type: Full time
Work experience: Senior

Նկարագրություն

« Կլայկ » կահույքի արտադրամասը աշխատանքի է հրավիրում փորձառու, պատասխանատվության բարձր զգացումով գլխավոր հաշվապահի։

Պարտականություններ

  • Ընկերության հաշվապահական հաշվառման կազմակերպում և հաշվետարության վարում,
  • ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառման իրականացում, սահմանված կարգով և ժամկետներում պետական մարմիններին հաշվետվությունների ներկայացում ,
  • Հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ՀՀ հարկային տեսչություն, Ազգային վիճակագրական ծառայություն, ինչպես նաև՝ այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ՝ ըստ անհրաժեշտության
  • Ընկերության ծախսերի վերահսկում,
  • Ապրանքանյութական արժեքների հաշվառման և դրանց շարժի վերահսկողություն,
  • Ընկերության եկամուտների մուտքագրման վերահսկում,
  • Բանկային հաշիվների կառավարում,
  • Հաշվետվությունների կազմում, հաշիվ/ապրանքագրերի դուրս գրում, ձևակերպում,
  • Հաշվապահության բաժնի ղեկավարում,
  • Աշխատավարձի և աշխատակազմի հետ կապված այլ ծախսերի հաշվարկում և ձևակերպում,
  • Գնորդների և մատակարարների գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հսկողություն,
  • Բանկերի և դրամարկղի միջոցով կատարվող գործարքների հսկողություն
  • Ընկերության կողմից կնքվող պայմանագրերի ֆինանսական մասի ուսումնասիրություն,
  • Ընկերության գործունեությանն առնչվող իր իրավասության մեջ մտնող այլ հանձնարարությունների կատարում,
  • Ղեկավարության կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն հաշվապահական, տնտեսագիտական կամ այլ համապատասխան բնագավառում,
  • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն,
  • Առնվազն 5 տարվա գլխավոր հաշվապահի փորձառություն,
  • Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց և անգլերեն լեզվի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • MS Office փաթեթի լավ իմացություն, համակարգչային հաշվապահական ծրագրերի ներդրման և շահագործման փորձառությունը ցանկալի է,
  • 1C հաշվապահական ծրագրի և առցանց բանկային համակարգերի հետ աշխատելու հմտություն,
  • ՖՀՄՍ, հարկային հաշվառման և ֆինանսական կանոնակարգերի գերազանց իմացություն,
  • Հավաստագրված հաշվապահի որակավորումը պարտադիր է,
  • Կազմակերպչական և արդյունավետ հաղորդակցության հմտություններով թիմային աշխատող, կառավարչական հմտություններ,
  • Լարված իրավիճակներում անկախ և արդյունավետ աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ 5 օրյա

Աշխատանքային ժամեր՝ 09.00-18.00

How to apply?
Log in or send your resume
Email
Email is required
Password
Password is required Forgot password?

Send your resume to

klaik232686@job.am