
Գլխավոր հաշվապահ
X-Group
Industry:
Accounting, Finance, Banking
Deadline:
5/3/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Work experience:
Senior
Նկարագրություն
Ընկերությանն անհրաժեշտ է արտադրական ոլորտում աշխատանքային փորձ ունեցող գլխավոր հաշվապահ:
Պարտականություններ
- Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը,
- Ապահովել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքները,
- Ապահովել կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների գծով ստացված վճարային փաստաթղթերի ճշտության ստուգումը և հաշվառումը,
- Ապահովել գործուղման նպատակով տրված առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունների ընդունումը,
- Ապահովել հիմնական միջոցների, արագամաշ առարկաների հաշվառումը, իրականացնել ակտիվների մոնիթորինգ՝ ժամանակին և պատշաճ գույքագրման տեսակետից,
- Ապահովել առանձին ծախսային ծրագրերի գծով դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառումը,
- Հարկային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ՀՀ հարկային տեսչություն, ինչպես նաև այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ,
- Հարկային և այլ պարտադիր վճարումների իրականացում ` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում և կարգով
- Մասնակցություն Ընկերության բյուջեի պլանավորմանը և բյուջեի կատարման ընթացքի վերահսկմանը
- Ընկերության գործունեությանն առնչվող իր իրավասության մեջ մտնող այլ հանձնարարությունների կատարում
Պահանջներ
- Բարձրագուն կրթություն` տնտեսագիտության և հաշվապահության ոլորտում,
- 1C ծրագրի գերազանց տիրապետում,
- ՀՀ և միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն,
- ACCA հաշվապահական որակավորման համապատասխան աստիճանի առկայությունը պարտադիր է,
- Առնվազն 5 տարի աշխատանքային փորձ :
Հավելյալ նշումներ
5-օրյա աշխատանքային գրաֆիկ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: