Get our free app. It won't take up space on your device

Ընդունարանի աշխատակից

DIGITAIN

Industry: Administrative, Clerical
Deadline: 4/27/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

Փնտրում ենք Excel ծրագրի լավ իմացությամբ ընդունարանի աշխատակից։

Պարտականություններ

  • Կազմակերպել և համակարգել գրասենյակային տարածքի/հարկի վարչական աշխատանքները
  • Կարգավորել ջեռուցման, հովացման, օդորակման համակարգերը՝ գրասենյակային միջին ջերմաստիճան ապահովելու համար
  • Սահմանված չափանիշներին և ժամանակացույցին համապատասխան վերահսկել իրականացվող մաքրությունը
  • Ստանձնել գրասենյակային տարածքին/հարկին հատկացված կահույքի և գույքի նյութական պատասխանատվությունը
  • Ապահովել գրասենյակային պարագաների և գրենական պիտույքների նվազագույն պաշարների առկայություն, իրականացնել դրանց բաշխում՝ ըստ պահանջների և կարիքների
  • Խոհանոցում ապահովել թեյի և սուրճի անհրաժեշտ պաշարներ
  • Կարգավորել հանդիպումների սենյակները՝ ըստ սահմանված չափանիշների
  • Դիմավորել և ողջունել գրասենյակի հյուրերին, անհրաժեշտության դեպքում ուղեկցել նրանց
  • Իրականացնել ապրանքների մուտքերն ու ելքերը՝ հաշիվ ապրանքագրերի հիման վրա
  • Պատրաստել և ներկայացնել շաբաթական, ամսական և այլ հաշվետվություններ
  • Գրանցել և տրամադրել անցաքարտեր, անհրաժեշտության դեպքում փոխարինել դրանք
  • Կատարել այլ բանավոր կամ գրավոր հանձնարարություններ ղեկավարության և/կամ անմիջական ղեկավարի կողմից

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Microsoft Office փաթեթի գերազանց իմացություն
  • Վերլուծական, ժամանակի կառավարման հմտություններ
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Կոնֆլիկտային իրավիճակները կարգավորելու հմտություն
  • 1C կամ E-invoicing ծրագրերի իմացությունը ցանկալի է

Spread the word! Share this job on social media