Ելքային զանգերով վաճառքի մասնագետ
FNet
Նկարագրություն
Էֆ նեթ տելեկոմը փնտրում է ակտիվ ելքային զանգերով վաճառք և սպասարկում իրականացնող մասնագետների՝ իր մեծ թիմը համալրելու համար։
Պարտականություններ
-
Ելքային զանգերով վաճառքի իրականացում
-
Կապ պասիվ բաժանորդների հետ, խնդիրների բացահայտում, վերաակտիվացում
-
Ելքային զանգեր առկա բաժանորդներին՝ հավելյալ վաճառք իրականացնելու նպատակով։
-
Զանգեր տեղեկատվության փոխանցման, ստացման նպատակով։
Պահանջներ
-
Վարժ և գրագետ խոսք
-
Համակարգչային բազային գիտելիքներ
-
Վաճառքի հմտություններ
-
Սթրեսսակայունություն և թիմում աշխատելու ունակություն
-
Լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
5օրյա աշխատանքային գրաֆիկ , 11։00-20։00 աշխատանքային ժամերով։
Fnet-ը մալուխային հեռուստատեսության և ինտերնետի առաջատար մատակարարներից մեկն է Հայաստանում։ Fnet-ը նաև մեր երկրում ռուսաստանյան օպտիկամալուխային ցանցի ներդրող երկու առաջատար խոշոր ընկերությունների ներկայացուցիչն է: Ընկերությունն այժմ մեծածավալ ներդրումներ է իրականացնում հեռահաղորդակցության ոլորտում և մատակարարում հեռուստատեսության ծառայություն (նաև catch up գործառույթ) և գերարագ ինտերնետ` օպտիկամանրաթելային ցանցի միջոցով: Մեր առաքելությունը և նպատակը՝ Մատուցվող ծառայությունները դարձնել հասանելի ողջ ՀՀ տարածքում։ Մատուցել այնպիսի ծառայություն, որը գին/որակ համադրության մեջ լավագույնն է։ Ստեղծել մեծ ընտանիք՝ կազմված բաժանորդներից և աշխատակիցներից՝ յուրաքանչյուրին ցուցաբերելով անհատական մոտեցում Որպես սոցալապես պատասխանատու բիզնես աջակցել հասարակության ընդհանուր զարգացմանը և հատկապես ֆիզիկապես և մտավոր առողջ սերնդի ձևավավորմանը։