
Աշխատակից մանկական ժամանցի կենտրոնում
Cinemastar Company
Industry:
Customer Support, Client Care, Education, Training, Instruction
Deadline:
10/18/2023
City:
Yerevan
Employment type:
Full Time, Part Time
Work schedule:
Five-day workweek, In shifts, 8 hour shift, Other
Work experience:
Not required
Նկարագրություն
Սինեմա Սթար միացյալ կինոթատրոնների ցանցի Ռիո և Դալմա մասնաճյուղի Խաղային գոտում աշխատանքի ենք հրավիրում մանկավարժական, դիզայնի, բանասիրական, բժշկական, լեզվաբանական, հոգեբանական և համանման կրթական ոլորտներում մասնագիտացում ունեցող անձանց, ովքեր կապահովեն փոքրիկ Հյուրերի ուսուցողական և ապահով ժամանցը:
Ուրախ կլինենք մեր երիտասարդ թիմ հրավիրել նաև նշված բնագավառներում նախասիրություններ ունեցողներին:
Պարտականություններ
- Դիմավորելով փոքրիկ Հյուրերին, գրանցել
- Ներգրավել՝զբաղեցնելով տվյալ ծառայության շրջանակում
- Առաձացնել հետաքրքրություն առկա խաղերի, ժամանցի տարբեր ձևաչափերի հանդեպ (լաբիրինթ, մասնագիտությունների սենյակներ, այլ)
- Ուշադիր և հետևողական լինել փոքրիկների նկատմամբ՝ մինչև ծառայության ժամանակի ավարտը:
Պահանջներ
- Կամավորական կամ աշխատանքային փորձ երեխաների հետ
- Կազմակերպական և արագորեն խնդիրներին արձագանքելու հմտություն
- Համագործակցության և հաղորդակցման հմտություն
- Կենսախինդ դիրքորոշում
- Սեր երեխաների հանդեպ
Հավելյալ նշումներ
- Առկա են լրիվ և ոչ լրիվ դրույքներ:
10:00-18:30, 13:30-22:00 կամ 18:00-22:00 - Հնգօրյա կամ չորսօրյա աշխատանքային շաբաթ:
- Աշխատանքային ճկուն հերթափոխեր
- Գործող մոտիվացիոն ծրագիր
- Ֆիլմի դիտման հնարավորություն :-)
Սույն պաշտոնը համալրելու համար Ձեր ինքնակենսագրությունը կարող եք ուղարկել էլ. հասցեին: