Get our free app. It won't take up space on your device

Արտադրության ղեկավարի օգնական/ Նախագծող ինժեներ

AREX Co

Industry: Production, Operations, Engineering
Deadline: 9/29/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Job posting has expired

Նկարագրություն

Մետաղական կոնստրուկցիաների նախագծում, համապատասխան նյութածախսի ու նախահաշվի կազմում, նախագծի հաստատումից, մինչև արտադրական ամբողջ գործընթացի վերահսկողություն։

Պարտականություններ

  • Արտադրական բոլոր գործընթացների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի, հաշվարկների, հաշվետվությունների և ծրագրային ձևակերպումների ապահովում,
  • Արտադրական հումք- նյութերի ճիշտ օգտագործման գործընթացի վերահսկողություն և ապահովում,
  • Արտադրական բոլոր գործընթացների վերահսկողություն,
  • Աշխատանքային անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն։

Պահանջներ

  • Կդիտարկվեն այն թեկնածուները ովքեր կարողանում են կատարել արտադրական պրոցեսին վերաբերող հաշվարկներ, հմտորեն տիրապետում են MS Office- ին,
  • Ունեն բարձրագույն տեխնիկական կրթություն,
  • AutoCAD-ի իմացությունը պարտադիր է։

Հավելյալ նշումներ

«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։
Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։
Վստահելով մեզ Ձեր բնակարանի, առանձնատան, հասարակական կամ առևտրային օբյեկտների ինտերիերի դիզայնի նախագծումը, կահավորումը՝ Դուք կստանաք բարձրորակ արտադրանքի միջոցով ապահովված յուրահատուկ ոճային լուծումներ։