
Անվտանգության աշխատակից
"Մեհրաբյան և Որդիներ" ՍՊԸ
Industry:
Security, Protective Services
Deadline:
9/24/2023
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work schedule:
In shifts
Work experience:
Mid level
«Մեհրաբյան և Որդիներ» Ընկերությունը փնտրում է անվտանգության աշխատակցի, ով կհամալրի մեր անվտանգության թիմը:
Պարտականություններ`
- կազմակերպել և վերահսկել Ընկերությունում աշխատակիցների, այցելուների, տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը՝ ըստ սահմանված կանոնակարգերի,
- պահպանել և ապահովել Ընկերության տարածքի անվտանգությունը,
- հետևել աշխատակիցների կողմից կարգապահական կանոնների պահպանմանը,
- ձեռնարկել համապատասխան միջոցառումների կիրառումը/կազմակերպումը,
- տեղեկացնել անմիջական ղեկավարին աշխատանքին խոչընդոտող անսարքությունների/հայտնաբերված թերությունների մասին:
Պահանջվող որակավորումներ`
- տարիքը՝ 35-45,
- բարձրագույն կրթությունը ցանկալի է,
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ նույն ոլորտում,
- պարտադիր զինվորական ծառայություն,
- պատասխանատվության բարձր զգացում, ազնվություն,
- ուշադրություն, զգոնություն, կազմակերպվածություն,
- անվտանգության կանոնների իմացություն,
- Microsoft Office ծրագրային փաթեթի իմացությունը ցանկալի է,
- անգլերենի կամ Ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Առավելություններ
- ճաշարանի առկայություն,
- ընկերության արտադրանքի հատուկ զեղչի տրամադրում,
- ծառայողական ավտոբուսի առկայություն,
Աշխատանքը հերթափոխային է:
Աշխատանքային գրաֆիկը` 1 օր աշխատանք (հերթափոխի ընթացքում քնի ռեժիմի բացակայություն), 2 օր հանգիստ:
Ընկերությունը գտնվում է Արին Բերդի 24/5 հասցեում:
Լրացուցիչ հասցե՝ Սասունցի Դավիթ 13/7:
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով:
Առավելությունը կտրվի Ոստիկանության կամ ՊՆ նախկին աշխատակիցներին: