You have successfully subscribed ․ You’ll receive messages when company publishes new jobs

Calibri Real Estate Agency
23 subscribers
Address: Avetik Isahakyan Street, 8
Website: www.calibri.am
About Us
Կալիբրի անշարժ գույքի գործակալությունը հիմնադրվել է 2021թ․ որպեսզի իր ուրույն խոսքն ու ոճը թելադրի անշարժ գույքի շուկայում։ Մենք նպատակ ունենք կոտրել հնացած և մաշված կարծրատիպերը ոլորտի մասնակիցների հանդեպ, դարձնել Հայաստանի անշարժ գույքի շուկան ավելի գրավիչ, զարգացած և ինովատիվ։ Եվ որ ամենակարևորն է, մատուցել իսկապես որակյալ, բարձրակարգ ծառայություններ՝ ցուցաբերելով հաճախորդամետ մոտեցումներ։
Մեր առաքելությունն է՝ օգնել մարդկանց և կազմակերպություններին լուծել իրենց խնդիրները կապված անշարժ գույքի հետ՝ մեր կողմից առաջարկվող համալիր ծառայությունների միջոցով, թևթևացնել նրանց հոգսերը և լինել վստահելի գործընկեր, ակտիվացնել ՀՀ-ում ներդրումները անշարժ գույքի շուկայում, այդպիսով նպաստել ենթակառուցվածքների զարգացմանը և հասարակության բարօրությանը։
Տեսլականը՝ Դառնալ Հայաստանի առաջատար կազմակերպություն տվյալ ոլորտում` կրթելով գրագետ, հմուտ մասնագետների բարձրացնել անշարժ գույքի մասնակիցների դերը և նշանակությունը հասարակության մեջ։
Կազմակերպության հիմնական արժեքներ են՝ ազնվությունը, վստահությունը, հարգանքը թիմակիցների և հաճախորդների նկատմամբ, նպատակասլացությունը, հոգատարությունը և աշխատասիրությունը։
Առանձնակի ուշադրություն է դարձվելու հաճախորդների արագ և որակյալ սպասարկմանը։
Բոլոր աշխատողներից պահանջվելու է պահպանել էթիկայի բարձր նորմեր, որոնք կվերաբերվեն ինչպես հագուստին և արտաքին տեսքին, այնպես էլ գործընկերների և հաճախորդների հետ հարաբերություններին։
Աշխատակիցների մասնագիտական զարգացման նպատակով պարբերաբար կկազմակերպվեն վերապատրաստումներ և դասընթացներ։
Benefits
Corporate events
Free tea, coffee and refreshments
Reward system
Trainings
Paid day-offs
No dress code
Stock units
Jobs at Calibri Real Estate Agency