Get our free app. It won't take up space on your device
խորհուրդներ դիմորդներին

5 սխալ, որոնք թույլ ենք տալիս աշխատանք փնտրելիս․ ինչպես խուսափել դրանցից

7/18/2024 | 4548 views

Կան բազմաթիվ գործոններ, որոնք կարող են ազդել աշխատանք փնտրելու ընթացքում հաջողելու վրա: Թեև որոշ գործոններ կարող են ձեր վերահսկողությունից դուրս լինել, սակայն մի շարք հարցերում կարողանալով դիմել կոնկրետ քայլերի՝ կմեծացնեք աշխատանք գտնելու ձեր հնարավորությունները: Մեր այսօրվա բլոգում անդրադառնում ենք այդ հիմնական սխալներին, որոնք թույլ ենք տալիս աշխատանք փնտրելիս և առաջարկում խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ հաջողել այս գործում։

 

 

1․ Հստակ նպատակներ չսահմանելը

Եթե ​​վստահ չեք, թե ինչպիսի աշխատանք եք ուզում, ձեր որոնումը կբարդանա առաջին հերթին այն ընկերությունների ընտրության հարցում, որում պետք է ձեր ուզած հաստիքը փնտրեք և դիմեք:

 

Ձեզ համար առանձնացրեք այն չափանիշները, որոնք փնտրում եք աշխատանքում: Դրանք կարող են ներառել տարբեր գործոններ, ինչպիսիք են աշխատավարձը, աշխատանքային գրաֆիկը, աշխատանքի վայրը, առաջխաղացման հնարավորությունները և այլն: Սա թույլ կտա մշակել հնարավոր աշխատատեղերի ցանկը: 

 

 

2․ Որոնումը միայն հրապարակված աշխատատեղերով սահմանափակելը

Իհարկե կարևոր է դիմել բաց հաստիքի համար, որը տվյալ պահին ընկերությունը ծածկելու խնդիր ունի, սակայն չհրապարակված աշխատատեղերի համար դիմելը ևս կարող է դրական արդյունքներ ունենալ։ Եթե ​​կա ընկերություն, որտեղ ցանկանում եք աշխատել, կարող եք կապ հաստատել վերջինիս մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի հետ և հետաքրքրվել կոնկրետ պաշտոնով: Այդպիսով կարող եք իմանալ աշխատանքի մասին մինչ ընկերությունը կհրապարակի այն, ինչը թույլ կտա ձեզ լինել առաջին թեկնածուներից մեկը: 

 

 

3․ Դիմել միայն խոշոր ընկերություններին

Եթե բաց եք փոքր կամ քիչ հայտնի ընկերություններում աշխատելու  համար, ապա կգտնեք ավելի շատ հնարավորություններ, որոնք համապատասխանում են ձեր հմտություններին: Համեմատած խոշոր և հայտնի կազմակերպությունների հետ՝ փոքր ընկերությունները կարող են ավելի քիչ թեկնածուներ ունենալ բաց պաշտոնների համար, ինչը ենթադրում է ավելի քիչ մրցակցություն: 

 

 

4․ Սխալ կազմված ռեզյումե և հետաքրքրության նամակ

Ճիշտ կազմված ռեզյումեն և ուղեկցող նամակը ցույց են տալիս ձեր ուշադրությունը մանրուքների նկատմամբ, գրավոր հաղորդակցման հմտությունները և պրոֆեսիոնալիզմը: Ընդգծեք ձեր փորձը, հմտությունները և հարմարեցրեք ռեզյումեն և ուղեկցող նամակը՝ տարբեր պաշտոնների դիմելիս։ 

 

 

5․ Հաստիքը և գործատուին չուսումնասիրելը

Նախքան հարցազրույցի գնալը, ուսումնասիրեք որոշ հիմնական տեղեկություններ այն ընկերության և աշխատանքի մասին, որի համար դիմում եք: Սա կարող է օգնել ձեզ ընդգծել ձեր հետաքրքրվածությունը պաշտոնի կամ ոլորտի նկատմամբ ինչպես ուղեկցող նամակում, այնպես էլ հարցազրույցի ժամանակ: Դա կարող է նաև ցույց տալ, որ դուք դիմում եք ընկերությանը, քանի որ զգում եք, որ կհամապատասխանեք վերջինիս մշակույթին։

 

You may like