Get our free app. It won't take up space on your device
խորհուրդներ դիմորդներին

Հարցեր, որոնց պետք է պատասխանեք՝ մինչ աշխատանքի առաջարկն ընդունելը

9/6/2024 | 2119 views

Աշխատանքի առաջարկ ստանալը հավաքագրման գործընթացի ամենասպասված պահն է և այն ստանալուց հետո թվում է, թե ընդունելուց բացի ոչինչ չի մնում անել։ Սակայն մի շտապեք, ևս մեկ անգամ վերանայեք աշխատանքը և առաջարկվող պայմանները։

 

Մեր այսօրվա բլոգում կանդրադառնանք այն մի քանի հիմնական հարցերին, որոնց մասին պետք է մտածեք մինչև աշխատանքի առաջարկն ընդունելը։ 

 

 

Ինչպիսի՞ն է ընկերության մշակույթը իրականում

Ընկերության մշակույթի իրատեսական ըմբռնումը կողմնակի անձի համար կարող է դժվար լինել, այնպես որ զգոն եղեք և ուշադիր՝ տարբեր «ազդանշանների» նկատմամբ, որոնք կնկատեք հարցազրույցի ընթացքում կամ նույնիսկ դրանից առաջ։ Օրինակ, հիշեք, թե ընկերությունը ձեզ հետ հարցազրույցներ պլանավորելիս ընտրո՞ւմ էր երեկոյան ուշ ժամեր, կամ հաճախակի՞ էր նամակներ ուղարկում հանգստյան օրերին և այլն: 

 

Եթե ապագա գործընկերների հետ շփվելու հնարավորություն ունեք, ապա հարցրեք նրանց, թե ընկերությունում ամենից շատը ինչն են բարձր գնահատում։ Իսկապես գոհ աշխատակիցները կնշեն մեկի փոխարեն մի քանի կետ։

 

 

Մասնագիտական աճի ի՞նչ հնարավորություններ կունենամ ընկերությունում

Արդյո՞ք առաջարկվող աշխատանքը կօգնի ձեզ հասնել այն նպատակներին, որոնք սահմանել եք ձեզ համար։ Մտածեք ձեր կարիերայի երկարաժամկետ նպատակների մասին, ներառյալ այն, թե որտեղ եք տեսնում ձեզ մի քանի տարի հետո: Այնուհետև պարզեք, թե արդյոք աշխատանքը կարող է ապահովել անհրաժեշտ հմտություններ՝ ձեր աճին աջակցելու համար:

 

Հարցրեք հավաքագրման մասնագետին, թե ընկերությունն ինչպես է աջակցում աշխատակիցների աճին, կա՞ն դասընթացների, կոնֆերանսների մասնակցության հնարավորություններ։ Ուսումնասիրեք ընկերության ներկայիս աշխատակիցների կարիերայի ուղիները, փորձեք պարզել, թե արդյո՞ք ունեցել են պաշտոնի բարձրացումներ:

 

 

Աշխատավարձից բացի ինչի՞ շուրջ կարող եմ բանակցել

Թեև շատերը կարող են մտավախություն ունենալ, որ աշխատանքի պայմանների շուրջ բանակցելը կարող է վնասել ապագա գործատուի հետ հարաբերություններին, սակայն իրականում այն կարող է ամրապնդել դրանք։ Բաց և անկեղծ շփումը կօգնի երկուստեք հասկանալ միմյանցից ակնկալիքները։ Ուշադրություն դարձրեք, թե գործատուն ինչպես է արձագանքում ձեր հարցերին, արդյո՞ք նա ռացիոնալ և բաց մտածողություն է ցուցաբերում, թե անտեսում է աշխատակցի շահերը։

 

 

Ո՞րն է հեռանալու իմ ռազմավարությունը

Գուցե առաջին հայացքից բացասական թվա նախքան աշխատանքի առաջարկն ընդունելը հեռանալու մասին մտածելը, սակայն հիշեք, որ տարբեր պատճառներից ելնելով՝ դուք կարող եք որոշել հեռանալ աշխատանքից ավելի շուտ, քան պլանավորում էիք։ Շարունակ ուսումնասիրեք ձեր ոլորտի աշխատաշուկան և հաշվի առեք առկա տարբերակները: 

 

 

Եթե ժամանակ տրամադրեք և ուսումնասիրեք աշխատանքի առաջարկ անող ընկերության ֆինանսական կայունությունը և շուկայական դիրքը, դա ձեզ որոշակի պատկերացում կտա վերջինիս երկարաժամկետ հեռանկարների մասին և կօգնի պլանավորել ձեր կարիերան այդ ընկերությունում։

 

You may like